Կալիֆորնիա նահանգի Մադերա քաղաքի առևտրի պալատը մարտի 21-ին պատվո մրցանակ կշնորհի ֆերմեր Սարգիս Սահաթջյանին՝ տարածաշրջանում գյուղտնտեսության արտադրության իր երկարամյա ներդրումի համար: Գրում է «Բիզնես Ջուրնալ» թերթը:
Նա կճանաչվի պալատի տարվա ավագ ֆերմեր: Այս կոչմանն ամեն տարի արժանանում է նա, ով իր կյանքը նվիրել է Մադերա քաղաքի գյուղատնտեսության ոլորտի բարգավաճմանը:
Սահաթջյանը, որն այժմ 94 տարեկան է, Մադերայում ֆերմերությամբ է զբաղվել 65 տարի՝ իր եղբոր հետ հիմնադրելով խաղողի և փաթեթավորման ընկերություն, որը երկրում առաջին օրգանական խաղողի մատակարարողն էր:
Սահաթջյանը Հայաստանից Ամերիկա է գաղթել, երբ նա ընդամենը չորս տարեկան էր: Նա նաև Ֆրեզնոյի և Մադերայի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ