Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ես դրանցից չեմ վախենում. դրանք թալանչիներ են». ցուցարար (ձայնագրություն)

Փետրվար 22,2013 22:09

«Ես արցախյան պատերազմին մասնակցած մարդ եմ: Պատերազմի տարիներին, երբ ես պատերազմի դաշտում էի, իմ բնակարանն ինձանից խլել են: Ես դրանցից չեմ վախենում. դրանք թալանչիներ են»,-ասաց Երեմ Ղուկասյանը, որն այսօր  եկել էր Ազատության հրապարակ՝ իր բողոքը հայտնելու, հավելելով, որ ցանկություն ունի ամբիոնից խոսելու, սակայն իրեն չեն թողնում. «Դիմել եմ վարչապետին, քաղաքապետարան, դատախազություն, ամեն տեղ, բայց անօգուտ, ոչ մեկ ուշադրություն չի դարձնում. փողոցում եմ գտնվում»:

Երեմ Ղուկասյանն այսօրվա հավաքը իր վերջին հույսն է համարում և, եթե Րաֆֆին էլ չկարողանա ինչ-որ բան փոխել, ապա որոշել է՝ լքելու է Հայաստանը և արտերկրում բարձրաձայնելու ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական վիճակի մասին: «Ես չեմ ուզում գնալ, սա իմ երկիրն է, ինձ հարազատ է, բայց ինչ անեմ: Ինչ անեմ, որ ավազակների ձեռ ենք ընկել»,-բողոքեց նա:

Ցուցարարի խոսքով` իրեն առաջարկել են մնալ ծերանոցում. «Վիրավորականն այնն է, որ ինձ ծերանոց են առաջարկում: Ես կռված մարդ, շրջապատ ունեցող մարդ, ինձ ծերանոցում մի սենյակ են տալիս, ասում ապրի»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728