Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը «Ժառանգության» ծրագիրը դեռ հստակ չի տեսնում

Փետրվար 22,2013 21:52

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժառանգության» շուրջ համախմբված շարժումը համարում է  ժողովրդի  իշխանությունը հաստատելու, բոլորի շարժումը: 

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն թերահավատորեն էր մոտենում ընդդիմության հնարավոր համախմբմանը, պարոն Ռուստամյանը հերքեց, ասաց՝ լավ կարդացեք մեր բոլոր հայտարարությունները. «Լավ հիմք ենք դրել, որի հիման վրա պետք է շարունակվի, ինչ էլ լիներ ընտրությունների արդյունքները: Մենք չէինք կասկածում, որ արդյունքները կանխորոշված են լինելու, ինչպես եղավ:  Կեղծ ընտրություններն են միշտ էլ կանխորոշվում, նորմալ ընտրություններն է , որ հնարավոր չէ կանխորոշել»:

Պայքարի ձեւը պարոն Ռուստամյանը տեսնում է ժողովրդի համախմբման, հստակ ծրագրով ու հստակ քայլերով շարունակելու մեջ: Հարցին, թե տեսնո՞ւմ է «Ժառանգության» ծրագիրը, ասաց. «Հստակ ծրագիրն այն է, որ շարժումը պետք  է ձեւավորվի:  Ես առայժմ սկզբի փուլում եմ տեսնում այս ամենը: Ցանկացած շարժում հախուռն ընթացքով չի կարող արդյունքի հասնել, պետք է կազմակերպված պայքարի վերածվի»:

Նրա խոսքերով, իշխանությունների ուզածը շարժումը մարելն է, բայց իրենք այնպես պետք է անեն, որ այդպես չլինի. «Պետք է այնպես անել, որ շարժումը թափ առնի: Տարբեր մեխանիզմներ կան, մենք էլ մեր փորձն ունենք: Մեր նախորդների սխալները չկրկնելով՝ կարող ենք այս անգամ այնպիսի շարժում իրականացնել ու հաջողել, որ այդ շարժումը օր օրի մեծ թափ առնի»:

Նա ասաց, որ շարժման նպատակը՝ ժողովրդի իշխանությունը հաստատելն է. «Ոչ մեկ իշխանությունը հեշտ ու հանգիստ չի զիջում, պահանջելով է: Կան դեպքեր, երբ ճնշումն այն աստիճանի է մեծանում, որ ստիպված են զիջում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Panarmenian.net-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Միանշանակ հարկավոր է առաջնահերթ խնդիրներից մեկը ընդունել գյուղական վայրերի վիճակի
    կտրուկ և արմատական վերափոխման ծրագրերի մշակումով: Այն պետք է լինի պրակտիկ, եվրոպա-
    կան նորմերով ,,որը չի զիջում,՝ թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Կանադայի,, նորմերի մակարդակին: Ներդնել նույնիսկ ամենաառաջադեմ տեխնոլոգիաները գյուղատնտեսական մթերքների մշակման պրոցե- սում: Յուրաքանչյուր գյուղական վայր պետք է ունենա իր առանձնահատկություններին բնորոշ զարգացման ճյուղերը,՝ Հրանտ Բագրատյանի ծրագրում առաջարկած կոպերացիաների սկզբուն- քով: Մոտ կես տարվա ընթացքում հնարավոր է երկրի ,,իմ շատ լավ իմացած ճյուղը,, կաթնարդյու-
    նաբերությունը բերել փաստաթղթային մանրակրկիտ վերլուծության, երկու կամ երեք անձանցով, այդ թվում և ֆինանսական վերլուծությունը: Այդ մի ճյուղը նույնիսկ մեծ հույս կներշնչի գյուղա- ցուն, եթե նա տեսնի, որ իր կողքին կանգնած են,՝ բանիմաց, մտահոգվող, անշահախնդիր անձեր: Ես շատ լավ գիտեմ գործի լրջությունը, բայց այս առաջին էտապը չի պահանջում որևէ ֆինանսա- կան ծախս, այլ տալիս է տվյալ ճյուղի զարգացման լրիվ պատկերը: Ամենակարևորը, որ մեր երկիրը
    ունի ապրանքի իրացման ահռելի շուկա, որը Ռուսաստանն է: Դա ալկոհոլային խմիչքները չեն, որ
    իրացման համար առաջացնեն տարբեր խոչնդոտներ: Այսօրվա գործող արտադրությունները
    գտնվում են այնպիսի վիճակում, որը նույնիսկ խորհրդային միության ժամանակ մեկ օր թույլ չէին
    տա աշխատելու: Ես իմ աչքի տեսածն եմ ասում: Գյուղացու կաթի մթերման գինը չպետք է ցած
    լինի 0,5 եվրոյից, որը այսօրվա եվրամիության կաթի մթերման միջին գինն է, բայց որակով կաթի:
    Մոտակա 5 տարում կարելի է այս ճյուղը հասցնել զարգացնել այն մակարդակին, որ յուրաքանչյուր գյուղ կարողանա իր լրիվ հզորությամբ ,,կախված կերի, մարդկային ռեսուրսի և այլն,, արտադրել
    մաքսիմալ արտադրանք: Մանրամասնությունները անչափ շատ են, բայց չկա որևէ մութ օղակ:
    Այսօրվա վառչախումբը միայն կարող է խոչնդորել նման պրոցեսներին, քանի որ նրանց նպատակը
    թալանն է, իսկ աշխատող մեխանիզմը պետք է հսկվի ազնիվ սրտացավ մարդկանցով: Իմ խոսքերը
    լոկ պարծենկոտության համար չեն: Ցանկացած պահին պատրաստ եմ լինել իմ հայրենիքում և
    գոտծել առանց մի դրամ ստանալու: Միայն չլինեն խոչնդոտներ գյուղապետերից և նրանց վերա-
    դասից: Ես ոչ մի հրաշագործության մասին չեմ պատմում՝, այլ խոսքս տասնյակ տարիներ աշխատող մեխանիզմի մասին է, սկզբից մեկ օրինակով, այն էլ Ռուսական ամենաէժան, պարզ և
    հեշտ շահագործվող սարգավորումներով, որը գրե թե չի զիչում մյուս թանկարժեքներից, այսինքն
    զիջում է միայն գնով 2-3 անգամ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728