Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր պղպեղից ու ծիծակից թունավորվել են. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Փետրվար 22,2013 20:41

Պահածո կերած հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, երկտեսություն, կլման ակտի խանգարում:

Փետրվարի 20-ին Լոռու մարզում սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպք է գրանցվել, ինչի արդյունքում 4 մարդ է տուժել, որից մեկը մահացել է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է եղել: Պահածոն կերել են փետրվարի 18-ին: Հաջորդ օրը հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հաջորդ օրը` փետրվարի 20-ին բոլոր 4 հիվանդները շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են «Վանաձորի» բժշակական կենտրոն, որտեղ ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Փետրվբարի 21-ին հիվանդներից մեկը` ընտանիքի 92-ամյա անդամը մահացել է, իսկ երկուսը` 70 եւ 54 տարեկան անդամները տաղափոխվել են Երեւան՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն եւ «Էրեբունի» բժշակական կենտրոն: Նշենք, որ «Էրեբունի» բժշակական կենտրոն հոսպիտալացված հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն հոսպիտալացված հիվանդինը` միջին ծանրության: «Վանաձորի» բժշակական կենտրոն հոսպիտալացված հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Փետրվարի 21-ին էլ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչները ընտանիքի չորս անդամներով սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված թթու ծիծակի պահածո: Հաջորդ օրը ընտանիքի անդամներից մեկի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ: Այս քաղաքացին նույնպես հոսպիտալացվել է եւ այժմ բուժում է ստանում «Արմենիա» բժշկական կենտրոնում:  Առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.  մի՛ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ, պահածոյացված սննդամթերքը նախքան ուտելը տեղափոխեք այլ կաթսայի մեջ եւ եռացրեք 20-25 րոպե, առաջին իսկ ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728