Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես այսօր Ազատության հրապարակում գաղտնազերծեց, թե ինչ են խոսել երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
Նրա խոսքերով՝ «Մենք ոչ մեկին վատը չենք մաղթում ոչ երկրի ներսում, ոչ դրսում: Արցախի ճանաչումը արկածախնդրություն չէ, այլ ուշացած հրամայական: Ով ճանաչում է Կոսովոն, թե Արեւելյան Թիմորը, ինքը պարտավոր է ՀՀ առաջնորդությամբ ճանաչել Արցախի պետականությունը եւ տարածքային ամբողջականությունը: Մենք ցանկանում ենք արժանավայել, հարգալից հարաբերություններ բոլոր պետությունների հետ: Ռուսաստանից սկսած՝ պիտի ունենանք իրապես ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց դրանք պետք է հիմնված լինեն իրապես փոխադարձ հարգանքի վրա: Մենք ամբողջ աշխարհին ասացինք, որ մենք ձեզ հարգել ենք, հիմա դուք մեզ պիտի հարգեք:
Այս հրապարակը մեր ոչ միայն անցյալի, այլեւ մեր ապագայի հրապարակն է: Այստեղ ով քաղաքացի է, ժողովուրդ, իրավունք ունի իր տեսակետը ներկայացնել, անպայման չէ, որ ես համաձայն լինեմ յուրաքանչյուր մտքի հետ: Բայց ես ընդունում եմ այդ ազատությունը: Մեր Սահմանադրությունն ապահովելու է այդ ազատությունը»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, թե ինչո՞ւ նա գնաց հանդիպման եւ ոչ թե Սերժ Սարգսյանը եկավ, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Որովհետեւ ես բարդույթ չունեմ: Ես իրեն ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, պատասխանը՝ ոչ: Ասացի՝ շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն՝ Հայաստանի ապագայի համար, պատասխանը՝ ոչ: Ես ձեզ զեկուցում եմ, կարող եք համաձայն չլինել, ասի՝ լավ, պատրաստ չեք նոր ընտրության, ժողովրդի հաղթանակն ընդունելու, ուրեմն վերջին խոսքը՝ պատժեք առաջին հերթին բոլոր ընտրակեղծարարներին՝ մարզպետ, քաղաքապետ, գնդապետ, որ զինվորին բերեցին կրկնակի քվեարկության, ամո՛թ: Նախարարներին, պատգամավորներին, ովքեր ճնշեցին, սպառնացին, վախ սփռեցին, կաշառեցին: Առաջին՝ պատիժ բոլորին անխտիր: Դուք պարտավոր եք հրապարակավ ասել, որ ես բոլորին պատժելու եմ, այդ ապացույցները կան: Երկրորդ, եթե այդ ուժը չունեք թեկուզ ժողովրդի հաղթանակը ճանաչելու, եթե պատրաստ չեք, ուրեմն չնեղանաք ինձանից, որովհետեւ ես մինչեւ կյանքիդ վերջը ձեր կողքին պիտի կանգնեմ եւ տեղ չունեմ գնալու: Երրորդը ասեցի՝ անցնում ենք ամբողջական համամասնական ընտրակարգի եւ կազմակերպում ենք նոր խորհրդարանական ընտրություններ, որ նոր ընտրությամբ իշխանությունը վերադարձնենք ժողովրդին: Ի՞նչն է պատասխանը ձեր կարծիքով. ոչ: Ես այլեւս ասելիք չունեմ: Փոքր մարդկանց փոքր բաներ գրելով իրենց գործն է, ես այլեւս ասելիք չունեմ:
Կարդացեք նաև
Այն ոստիկանը, ով չի ապահովում մեր ժողովրդի անվտանգությունը, շեղվի իր պարտականությունից եւ իրականացնի ապօրինի, անօրեն հրաման, պատասխան է տալու: Բոլորը պետք է լինեն իրենց գործի մեջ»:
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ նա ասաց, որ առաջիկայում պայքարը տանելու են հանդարտ, սահմանադրական ճանապարհով. «Այս ժողովրդական շարժումը չի մարելու, տղերք ջան, չի մարելու: Մենք շարունակելու ենք մինչեւ հաղթանակ: Վաղը այդ բոլոր քաղաքներն ու գյուղերը, որ ցուցակագրեց Հովսեփը, մեկ առ մեկ պիտի հաղթանակը տանենք Հայաստանի Հանրապետության քաղաքներ եւ գյուղեր»:
Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները լինելու են Աշտարակում, կեսօրից հետո Վանաձոր, հետո՝ Գյումրի: Իսկ կիրակի ժամը 15-ին՝ կրկին Ազատության հրապարակում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
սս-ը քարանձավային մտածելակերպից իվիճակի չի հրաժարվել: Դա գենետիկորեն նրա մոտ չի
ստացվի: Նույնը և նրա նախորդն էր,՝ Տանզանացի առյուծի վորսորդը:
ԱԶԱՏ ԿԱՄՔՈՎ ՔՎԵՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ Է ՐԱՖՖԻՆ: ԲԱԶՄԱԹԻՎ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐՑ ՀԵՏՈ ՍԵՐԺԸ ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ Է ՍՏԱՑԵԼ և ՊԵՏՔ Է ԹՈՂՆԻ ԽԱՂԱԴԱՇՏՆ ՈՒ ՏԵՂ ՉԶԲԱՂԵՑՆԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆՆԵՐԻ ՆՍՏԱՐԱՆԻՆ:ՓԱՌՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ:
Ոչինչն ասում է `ոչ,
Ոչնչին ասում են` Ոչ;
Drunkenness reveals what soberness conceals.
Կեղծարարներին պարգևադրել…Արդարներին պատժել… Ահա նրա գործելաոճը…