Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր մինիմում եւ մաքսիմում ծրագիրը (Տեսանյութ)

Փետրվար 22,2013 18:45

Ըստ նրա, այսօրվանից պետք է կորի Սերժ Սարգսյանի հանգիստ քունը

 

Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Նիկոլ Փաշինյանը, ում ելույթից առաջ հանրությունը գոռում էր՝ Նի-կոլ, Նի-կոլ: Նիկոլ Փաշինյանը ուղղեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը չի՞ ասել, որ անուններ չենք գոռում»: Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնեց՝ ժպտալով:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքն էլ է լսել, որ գյուղերում լուրեր են տարածվել, թե այսօրվա հանրահավաքը չի կայանալու. «Բա էս որ չկայացած հանրահավաքն ա, բա կայացա՞ծը որն է»,- ասաց նա՝ նկատի ունենալով Ազատության լիքը հրապարակը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ իր ելույթում նշեց, որ որեւէ քաղաքական տերմինով չենք կարող ներկայացնել այսօրվա ստեղծված իրավիճակը, երբ ԿԸՀ-ն չի ընդունում ընտրությունների իրական արդյունքները. «Ի դեպ, երեկ նա իր աշխատասենյակում ընդունել էր Սերժ Սարգսյանին եւ ոչ թե հակառակը: Ստեղծված է օլոմբա քաղաքական իրավիճակ, այսիքն, որոշակի հավասարակշռություն այնուամենայնիվ ժողովրդին հաջողվել է ստեղծել շատ ծանրակշիռ հակակշիռ՝ Սերժ Սարգսյանի վարչախմբին: Կողմերից մեկը, որը կանի հախուռն, հապճեպ գործողություններ, նա տանուլ կտա: Մենք պետք է անենք կոնկրետ արձանագրում: Մենք ունենք մինիմում ծրագիր՝ չպարտվել: Ժողովուրդը չպետք է պարտվի: Ինչ է պետք  անել այդ պարտությունը թույլ չտալու համար՝ չտալ որեւէ հնարավորություն, որ հրոսակախումբը փորձի ձեռնարկել ժողովրդի նկատմամբ: Այս տարբերակը պետք է ի սկզբանե բացառել: Մենք դա կարող ենք անել ու կանենք: Երկրորդը՝ չգնալ որեւէ պայմանավորվածության ապօրինի հանցագործ իշխանության հետ: Որեւէ պայմանով, որեւէ ակնարկով չճանաչել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Սերժ Սարգսյանը չի եղել ու չի էլ լինի երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ: Ուրեմն սա մեր ծրագիրը պետք է լինի, Ազատության հրապարակի նվազագույն ծրագիրը: Ծրագիր առավելագույնը սա է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դե յուրե պետք է նշանակվի Հայաստանի Հանրապետության նախագահ: Պետք է ծայրահեղ բաց, ազնիվ եւ անկեղծ նա լինի ՀՀ ժողովրդի հետ: Քաղաքական պրոցեսները պետք է տեղավորվեն կատարյալ թափանցիկության եւ հրապարակայնության շրջանակներում: Չեմ էլ կասկածում, որ այդպես էլ կլինի: Հաջորդը՝ պետք է Սերժ Սարգսյանը ոչ մի հանգիստ գիշեր չանցկացնի՝ այսօրվանից սկսած: յուրաքանչյուր հաջորդ օրը նրա համար պետք է լինի անկանխատեսելի: Նա այսօրվանից պետք է ապրի նույնիսկ իր ապօրինի իշխանությունը կորցնելու վախը ստում: Այսօրվա հրապարակն արդեն իսկ ապահովում է դա: Այս հրապարակը, որ տեսանելի է Սերժ Սարգսյանի համար, ՀՀ-ում պետք է տեղի ունենան Սերժ Սարգսյանի համար անտեսանելի պրոցեսներ: Այդ պրոցեսները պետք է ՀՀ քաղաքացու գիտակցության մեջ լինեն: Սերժ Սարգսյանը այլեւս տեղ չպետք է ունենա մեր գլխում, մեր գիտակցության մեջ: Սերժ Սարգսյանին պետք է մոռանալ որեւէ պաշտոնական դերակատարության մեջ»:

Նա նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության տակից պետք է դուրս հանել Հայաստանի Հանրապետությունը եւ այնպես անել, որ նա այլեւս կառավարելու ոչինչ չունենա, բացի իր հեռացումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մեծ հույսեր, մեծ սպասելիքներ, աստծու օրհնությանբ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728