3 փախցնողներին սպառնում է 4-8 տարի ազատազրկում
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Մխիթար Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2012թ. նոյեմբերի 16-ի ժամը 15-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով իր համագյուղացի, 1980թ. ծնված Արման Ենգիբարյանի եւ Երեւան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Սարգիս Արաբաջյանի հետ, վերջինիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցից բռնություն գործադրելով բացահայտ առեւանգել են Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 18-ամյա բնակչուհի Ո. Ա.-ին:
Երեք երիտասարդներն էլ նախկինում դատված չեն: Նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(« Մարդուն առեւանգելը»): Այդ հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Իջեւանում սկսվել է փետրվարի 20-ին, հաջորդ նիստը նշանակված է մարտի 1-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ