Նա Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է եւ վստահեցնում է, որ «թքած ունի» իշխանության կարծիքի վրա
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Արկադի Վարդանյանը: Նա հանրությանը հիշեցրեց իր խոսքերով՝ «անպարկեշտ նախագահ» Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, որ ինքը միակ տղամարդն է այս երկրում: Ըստ Արկադի Վարդանյանի՝ «Մենք ուզում ենք ապրել այնպիսի երկրում, որտեղ թափթփուկները մեզ կարող են անվանել համբա՞լ, այնպիսի երկրում, որը շարունակաբար հայաթափվում է եւ պիտի դառնա պարսկական ոչխարների արոտավա՞յր: Իհարկե, ոչ: Մենք ուզում ենք ապրել ազատ, անկախ Հայաստանում»:
Հարթակում է Ռուբեն Հախվերդյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Նրա խոսքերով՝ «Արդեն 20 տարի ինձ ուղիղ եթերով ձայն չեն տալիս, ուրախ եմ , որ այս հարթակում եմ: Մենք ասում ենք Սաշիկ, հասկանում ենք Սերժիկ կամ ասում ենք Սերժիկ, հասկանում ենք Սաշիկ: Մենք հավաքվել ենք, որպեսզի փրկվենք այս գայլերից՝ բառի բուն իմաստով: Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ, դա այնքան էլ էժան չի նստել իմ վրա բայց, համենայնդեպս, ես թքած ունեմ իրանց կարծիքի վրա: Ժողովուրդ ջան, ես իմ հույսը վերագտա: Շնորհակալություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՌԱՖՖԻ_ՅԻ ԿԵՏ ԵՄ
Փաստորեն ներկա նախագահի` Հայաստանի զարգացման տեսլականը իրանական ոչխարների արոտավայր դարձնելն է: Զարմանալի չէ` հաշվի առնելով կառավարող վերնախավի միջինից ցածր կրթվածության աստիճանը:
Հախվերդյանին- Ձայն ունենալը, խելք ունենալու նշան չէ:
Դիտորդ, ձայն, խելք, դեմք չունենալն էլ մարդ չլինելու նշան է;
ditord ջան, ես շատ եմ խնդրում մեզ զարմացնես` ցույց տալով, որ դու Հախվերդյանից թեկուզ մի աննշան չափով ավել խելք ունես (իսկ եթե դու բնավորությամբ ծաղրել սիրողներից ես, ապա չարժե ժամանակ ծախսել ու քեզ հետ բանավիճել): Իսկ գուցե դու անկեղծ մարդ ես, այդ դեպքում համաձայնվիր, որ ի տարբերություն հայոց երգաշխարհի շատ երևելիների, Հախվերդյանը ոչ մի իշխանավորի ու փողատիրոջ առաջ չի ծռմռվել և իր կյանքի բոլոր հատվածներում էլ ցուցադրել է երկրի քաղաքացի լինելու իր անկեղծ տեսակը: Եվ եթե մարդը հրաժարվում է մեծավորներին հաճոյանալու ճանապարհից, նշանակում է, որ նա հույսը դնում է իր վրա` դրա համար ունենալով բավարար խելք: