«Հեղինակը դեռ չի տեսել ներկայացումը ես շատ անհանգիստ եմ: Նման աշխատանքով ես ավելի եմ սրել իմ ասելիքը ու փորձել եմ վերածել սոցիալական ողբերգության»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կայանալիք «Վիրուս» սերբական ներկայացման մասին նշեց Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:
Նրա պնդմամբ` ներկայացման մեջ պահեր կլինեն, որ հեղինակը անակնկալի կգա: Հասարակությունից մեկուսացված մարդը ամենավտանգավոր երեւույթն է, նա վերածվում է վայրենի գազանի եւ սկսում վրեժ լուծել այդ հասարակությունից:
Պիեսի պրեմիերան կկայանա այսօր, ասելիքը ծանր է՝ խոսքը ՁԻԱՀ-ի մասին է, իրողություն, ինչի մասին հասարակությունը գերադասում է լռել: «Վիրուս»-ի գլխավոր հերոսը ստիպված է կրել իր խաչը միայնակ, լքված ամենամոտ մարդկանցից եւ մեկուսացած հասարակությունից: Հարազատներից եւ հասարակությունից օտարված մարդը կենսաբանորեն փոխվում է, դառնում վիրավոր գազան, հսարակության հանդեպ լցվում ատելությամբ եւ վրեժով: Այս ամենի հետեւանքները կարող է շատ ավելի ողբերգական դառնալ հենց հասարակության համար: Դաժան, վտանգավոր երեւույթ:
Սերբ դրամատուրգ Սինիշա Կովաչեւիչի համոզմամբ թատրոնը կյանքից մեկ հարկ ներքեւ է, իսկ նա պրոֆեսիոնալ դրամատուրգ է.«Ես առաջին հերթին գրող եմ, իմ նպատակն է այդ ճանապարհով գնալ: Ամեն մի ժամանակ իր չարիքն ունի, ՁԻԱՀ անբուժելի չարիքը մի հիվանդություն է, որը դրդել է գրողներին մեծ գործեր ստեղծել: Այն մարդիկ, ովքեր վարաքվում են այդ հիվանդությամբ ամբողջ հասարակության մեջ դառնում են տխուր եւ լքված»:
Կարդացեք նաև
Դրամատուրգի պնդմամբ դրամայի հերոսը հարուստ, հաջողակ, գեղեցիկ, հայտնի, սիրված մարդ է, բայց հիվանդության պատճառով կորցնում է ամեն ինչ: Դրաման ժամկետ չունի, մեծ գրականությունը միշտ էլ հրատապ է:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ