Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են չեղյալ ճանաչել այս ընտրությունները

Փետրվար 22,2013 18:07

«Սերժ Սարգսյանը մինչ ընտրությունները կոչ էր անում մեզ իրականացնել Սահմանադրական հեղափոխություն, բայց իրականացրեց կրիմինալ հեղափոխություն, իսկ Սահմանադրական հեղափոխությունը իրականացնում ենք այստեղ մենք միասին: Խախտումների համար պատասխան են տալու ոչ թե սամասուդով, այլ ՀՀ քաղաքացիների առաջ՝ օրենքով»,- իր ելույթում այսօր Ազատության հրապարակում նշեց Հովսեփ Խուրշուդյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի խոսքերով՝ «Բացեք դռները, լույսը շեմին է: Կեցցե նոր Հայաստան»:

Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը, որը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ասուլիսն ընդհատողներից մեկն էր, ասաց. «ՀՀ քաղաքացիների մեխամասնությունը իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մենք բազմաթիվ ընտրատեղամասերում ականատես ենք եղել, թե ինչպես են կեղծվել ընտրությունները, հետեւաբար այս ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտում քաղաքացիների կամքը»:

Ռուզաննան կոչ արեց բոլոր երիտասարդներին ու քաղաքացիներին պահանջել, որ չեղյալ ճանաչեն այս ընտրությունները:

Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ Շիրակի մարզպետի հրաժարականին. «Ցավալի է, որ հրաժարական է տալիս ոչ թե նրա համար, որ իրենց մարզում քիչ թե շատ նորմալ ընտրություններ են անցել, այլ կուսակցական պարտականությունը չկատարելու համար: Ուրեմն ո՛չ այդպիսի աշխատանքին, ամո՛թ այդպիսի աշխատանքին»:

Ելույթ ունեցավ Անդրիաս Ղուկասյանը, որին ընդունեցին բուռն ծափողջույններով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728