Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Վանաձորն ասի՞ր, բա գյուղե՞րը…»

Փետրվար 22,2013 17:53

«Ժառանգությունը» պատմում է այս ընտրությունների խախտումների մասին

Ազատության հրապարակում Դավիթ Սանասարյանն իր ելույթում նշեց, որ երիտասարդները ասում են՝ զադնի չկա: Նրա խոսքերով՝ «Մենք զադնի գնացող չենք»:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց խախտումները այս ընտրություններում: Նա նշեց այն քաղաքները, որտեղ անգամ ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է Սերժ Սարգսյանին: Դրանք են՝ Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Արմավիր, Կապան, Աբովյան, Սպիտակ, Արթիկ, Նոյեմբերյան, Իջեւան, Նոր Հաճըն, Եղեգնաձոր…Մինչ պարոն Խուրշուդյանը թվարկում էր քաղաքների անունները եւ ասում, որ շատ քիչ տեղերում Սերժ Սարգսյանն ունեցել է մի փոքր առավելություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կողքից ուղղեց. «Չկա, չկա, ոչ մի առավելություն չկա, Վանաձորն ասի՞ր, բա գյուղե՞րը»:

Խուրշուդյանի խոսքերով՝ «Անգամ գազելներով բերման ենթարկված մարդիկ իրենց բացարձակ գերակշռության մեջ ընտրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա հաղթել է իր ճորտատեր գյուղապետերի, լցոնումների, բաց քվեարկությունների հաշվին: Ճոճկան, Տաշիր, Քարաձոր, Հոռոմ, Վերին Գետաշեն, Աղբյուրաձոր, Նորակերտ, Դվին, Բերդ, Սիսավան, Վերին Արտաշատ, Գեղահովիտ, Խաչաքար եւ նման շատ գյուղերի գյուղապետերը պատասխան են տալու, քանի որ այդ գյուղերում կեղծված են ընտրությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728