ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը ՌԴ Պերմ քաղաքում ս.թ. փետրվարի 12-23-ը հերթական անգամ մասնակցել է «Պատանի հայրենասերների» միջազգային ամենամյա հավաքին:
Հավաքին մասնակցել են տարբեր պետությունների զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական և ուսումնական հաստատությունների 40 խմբեր:
Ռազմական և մասնագիտական տարբեր բնագավառներ ներառող և մի քանի փուլերով անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը:
Վարժարանի սաները Հայաստան կվերադառնան փետրվարի 23-ին, ժամը 13.05-ին «Զվարթնոց» օդանավակայան ժամանող ինքնաթիռով:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ