Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցադրվեց «Պատերազմ առանց հերոսների» ֆիլմը

Փետրվար 22,2013 17:49

Այսօր «Ինտերնյուսում» կայացավ «Պատերազմ առանց հերոսների» ֆիլմի ցուցադրությունը: Նկարը պատմում է 2012 թ.-ին Ղրղըզստանի Օշ քաղաքում ղրղզ եւ ուզբեկ ազգերի միջեւ ծագած հակամարտության մասին: Չնայած այն հանգամանքին, որ այպիսի մի խռովություն է եղել է 1990-ականների սկսզբին՝ այնուամենայնիվ, այս միջադեպը շատ բան է փոխել հարեւանությամբ բնակվող ազգերի հարաբերություններում: Եթե, օրինակ, նախկինում ընդունված էին խառնամուսնությունները, ապա ներկայումս դրանք գրեթե բացակայում են:

Ֆիլմի պրոդյուսեր Հարություն Մանսուրյանի (լուսանկարում) խոսքերով՝ երկու ազգերի միջեւ 2012 -ին ծագած խռովությունները իրենք փորձել են վեր հանել բացառապես երիտասարդների հայացքների եւ մտածողության հիման վրա:

«Այս ֆիլմը համատեղ աշխատանք է Ադրբեջանի մեր գործընկերների հետ, եւ այս ֆիլմի միջոցով փորձել ենք տեսնել ԱՊՀ տարածքում առակա առավել ցայտուն ազգամիջյան կոնֆլիկտներից մեկը»,- իր խոսքում նշեց «Ինտերնյուսի» տնօրեն Նունե Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ, ֆիլմը ռեպորտաժների շարան է, հիմնական գաղափարն էլ հետեւյալն է ՝ մի հավատքի պատկանող, գրեթե նույն ավանդույթներն ունեցող եւ կողք կողքի ապրող այս մարդիկ ունեն իրենց ազգամիջյան կոնֆլիկտը, որը ծագել է տնտեսական նացիոնալիզմի հիման վրա:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Լուսանկարը՝ Ջուլիա Մարտիրոսյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728