Նա չի զղջացել հացադուլի համար
Քիչ առաջ սկսվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում: Հրապարակը լեփ-լեցուն է մարդկանցով: Այս հանրահավաքին մասնակցում է նաեւ Անդրիաս Ղուկասյանը: Նա կոչ արեց բոլորին միասնականության՝ հանուն ժողովրդի իրավունքների. «Ազնիվ քաղաքական ուժերը պիտի համախմբվեն հանրության կենարար իրավունքների համար»:
Այն կարծիքներին ի պատասխան, որ Ազատության հրապարակի մարդիկ ընդամենը հանրահավաքի երրորդ օրը արդեն կիսով չափ կրճատվեցին եւ ժողովուրդը հիասթափվում է՝ Անդրիաս Ղուկասյանը վստահեցրեց, որ դրանք բոլորը Բաղրամյան 26-ի կարծիքներն են եւ տարածվում են այնտեղից: Եվ որ ժողովուրդը չի հիասթափվել, շարունակում է պայքարել:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե չի՞ զղջացել, որ հացադուլ է արել, եւ իր առողջությունը վնասելուց բացի ի՞նչ տվեց այն: Անդրիաս Ղուկասյանը չհամաձայնեց՝ ասելով, որ իր հացադուլը շատ բան է տվել. «Այն վստահություն է տվել այստեղ հավաքված քաղաքացիներին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ