«Ինձ այդ ամենը ընդհանրապես չի հետաքրքրում»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, նշելով, որ ոչ թե չի ուզում մեկնաբանել, այլ «չխոսելու բան չկա, պարզապես արտառոց բան չի լինելու, ամեն ինչ կանխատեսելի էր»:
Առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում գտնվող Վարդան Սեդրակյանն ասաց, որ ֆեյսբուքում իր համակիրներին հայտարարությամբ ասել է, որ հեռու մնան այս ամենից՝ այսինքն. «Ամուր մնացեք ձեր հավատքի մեջ: Կանցնի շատ քիչ ժամանակ, եւ բոլորը կհասկանան, թե ով՝ ով էր:
Ով էր արդար, եւ ով անարդար: Ով էր ազգի անունից իր անձնական հարցերը լուծում, եւ ով էր իսկապես պայքարում հանուն արդարության:Ազգը կտա իր գնահատականը: Եվ կգա մեր ժամանակը:Կգա այն մարդկանց ժամանակը, ովքեր կարողանում են հանգիստ նայել ճակատագրի աչքերի մեջ:
Եվ մենք ի վերջո կկարողանանք Հայաստանում վերահաստատել արդարության օրենքները»:
Ավելացնենք, որ Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է նաեւ հետեւյալ գրառումը. «Հայ ժողովուրդը հերթական անգամ թույլ տվեց, որ իրեն խաբեն, իսկ հետո ծաղրեն: Այս անգամ դա արեցին Հանրապետական եւ «Ժառանգություն» կուսակցությունների թեկնածուները: Ականատես ենք լինում հերթական ԱԽՔ-ի ծնունդին: Իմ բոլոր համակիրներին կոչ եմ անում հեռու մնալ այս քաղաքական խայտառակությունից:Մեր գործն արդար է:
Ինձ եւ իմ համակիրներին ոչ ոք չի կարող հաղթել: Շուտով, շատ շուտով, երբ բոլորը կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել իրականում, կգա մեր ժամանակը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ամնայն հավանականությամբ, նա մեծ հույսեր էր կապել մետեորիտի` դեպի Հայաստան հասնելու հետ, իսկ ոչ բոլոր հույսերն են իրականանում։))