Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանը չընտրված նախագահից պետք է պահանջեր»,- Արամ Հարությունյան

Փետրվար 22,2013 17:16

«Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը, ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին մեկնաբանելը դժվար է, ինքը չգիտի, թե ինչ է ուզում, նա անկանխատեսելի է.«Ես ի սկզբանե ասել եմ, որ այս ընտրություններն անօրինական են, իսկ դրա մեջ փորձել պետականության օջախներ ման գալ՝ անպտուղ է: Այդ հանդիպումը հենց սկզբից սխալ էր: Սխալ էր, որ Րաֆֆին գնաց, որովհետեւ ինքը մեկ ասում էր, որ Սերժ Սարգսյանը պիտի գա, հետո ուրիշ բան հայտարարեց, հետո գնաց հանդիպման, ժողովրդին սպասեցրեց դուրսը, իսկ երբ դուրս եկավ՝ մանրամասներ չասաց: Չեմ կարող ասել, թե ինչ են խոսել Սերժ Սարգսյանի հետ, բայց տոնայնությունը այնպիսին էր, կարծես թե խնամախոս էր գնացել: Բայց այդ ձեւով չեն գնում: Մարդը, որը գնում է իշխանության, պիտի պարտադրի, պիտի Սերժ Սարգսյանը մի քիչ իրեն վատ զգար, բայց հեչ այդպես չէր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը հաղթած թեկնածուի պահվածք չէր»:

Հարցին, եթե, ըստ ձեզ, Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոն է առաջարկվել, նա կընդո՞ւնի, Հարությունյանն ասաց, եթե նա ասում է Սերժ Սարգսյանը չի ընտրվել, այդ դեպքում չընտրված նախագահից ինչ պաշտոն են ուզում, աբսուրդ կլինի. «Չընտրված նախագահից ոչ թե պետք է ուզել կամ ստանալ, այլ պահանջել, պարտադրել: Բացի այդ, ինչ պաշտոն պետք է տան նրան, պառլամենտական մեծամասնությունը Սերժի գրպանում է եւ եթե վարչապետ էլ տան, կարող են մեկ ամսում հանել, որովհետեւ երբ պառլամենտական մեծամասնությունը քոնը չէ՝ վարչապետ գնալն անիմաստ է, էլ չեմ ասում՝ նախարար…»:

Հարությունյանի ձեւակերպմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները ընդդեմ Սերժ Սարգսյանի էին, դրա մեջ ՀԱԿ-ից էլ կլինեն, ԲՀԿ-ից էլ, ՀՅԴ-ից էլ. «Մի մասը քվեաթերթիկում, որպես բողոքի ակցիա, գրել էր չեբուրաշկա, կամ՝ Քիմ Քարդաշյան, մի մասն էլ ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ընդդեմ իշխանության»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. susan says:

    իսկ դու իբր ինչ էիր ուզում, ոչ ոք քո ելույթներից ոչինչ չհասկացավ, ոչմի անգամ նորմալ ելույթ չունեցար. միշտ անկապ, ոչինչ չասող ելույթներ. միշտ հետևել եմ, բայց ոչմի միտ ք չեմ տեսել. ու հիմա դուք մյուս վառվածների նման կեղտ եք ման գալիս.

  2. Lili says:

    Լիովին համամիտ եմ Սուսանի հետ:Ամոթա էլի,այ նախանձներ,դու ու քո նմանները մի հանգի նույն բանն էք կրկնում,թե Րաֆֆի ձայները Սերժի դեմ են.դե թող քեզ էդքան տային կամ էլ են Մելիքյանին:Պատմությունը լավ չես յուրացրել,կարդա Գեւորգ Մարզպետունի:Այ Րաֆֆին իսկական Մազպետունինա,դուք էլ ինքնասիրահարված նախարարները….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728