Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի խոսնակը քննադատել է Թուրքիայի նախագահի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին

Փետրվար 22,2013 17:14

Մեդիամաքս: Ադրբեջանի խորհրդարանում այսօր քննադատել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին` Հայաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

«Կարծիք է հնչեցվում, թե շնորհավորանքը հղվել է որպես քաղաքավարության նշան: Սակայն, պետք է ուշադրություն դարձնել նրան, որ որքան էլ քաղաքավարության նշաններ չդրսեւորվեն Հայաստանի հասցեին, այն օգտագործում է դրանք այլ նպատակներով», – այսօր նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովը:


Ինչպես հաղորդում է Թրենդը, Ասադովը նաեւ մեկնաբանել է մի շարք միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը, որոնք հայտարարել են ՀՀ նախագահական ընտրությունների ժողովրդավարական անցկացման մասին:

«Անհրաժեշտ է ավելի ուշադիր եւ զգույշ լինել, քանի որ Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքների բացակայության պայմաններում միջազգային կազմակերպություններն արդեն գնահատում են դրանք որպես արդար եւ ժողովրդավարական», – ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728