Ակտիվիստները ծաղրում են ոստիկաններին
«Եկել եք ստեղ, մեր ակցիան խանգարում եք, որ ի՞նչ անեք»,- այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների զեկույցներից դժգոհ ակտիվիստները հարցնում էին ոստիկաններին: Ոստիկաններից պատասխան չստանալով՝ ակտիվիստները սկսեցին ծաղրել նրանց:
«Հանկարծ ԵԱՀԿ-ի անկաշառ դիտորդների գլխից մի մազ չպակասի»,- հեգնեց ակտիվիստներից մեկը:
Մի ուրիշն էլ հեգնանքով հարցրեց. «Պռոշներդ ճաքո՞ւմ ա ԵԱՀԿ-ի համար»:
Կարդացեք նաև
«Սիրուն չի, սիրուն չի, ապամոնտաժեք»,- հավելեց մյուս ակտիվիստը: «Պարոն ոստիկաններ, էս ոնց որ տխուր եք, հա՞», «Քանի՞ քաղաքացու եք խփել՝ 90,80, 70 »,- մեկը մյուսի հետեւից հարցրին ակտիվիստները:
«Քաղաքացիներ ճանապարհը փակելը գեղեցիկ չէ»,- հավելեց մեկ այլ ակտիվիստ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ