Փետրվարի 22-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 4 հիմնական հարց:
ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպած 2012 թվականի «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և 2013թ. անվանակարգերի հաստատման վերաբերյալ զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:
Ներկայացվեցին 2012թ. մրցանակաբաշխության արդյունքներն ըստ անվանակարգերի:
Մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը նախատեսված է մարտի 5-ին, ժամը 11.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում: Ակնկալվում է նաև տարբեր երկրներից մրցույթի մասնակիցների մասնակցությունը:
Կարդացեք նաև
Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կնքված հուշագրերի, համաձայնագրերի, պայմանագրերի կատարման ընթացքը:
«Ավստրալիայի հայ համայնքի կրթամշակութային խնդիրների լուծման աջակցության ծրագիր» 2013 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին զեկույցով հանդես եկավ Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ Ռոզա Հովհաննեսյանը:
Նախագծի ընդունման արդյունքում ծրագրի իրականացումը կնպաստի Ավստրալիայի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանը, զորակցմանը տարածաշրջանի հայ համայնքների մշակութային հիմնախնդիրների լուծմանը, հայոց լեզվի իմացության և օգտագործման խթանմանը, աջակցությանը կրթական, մշակույթային և հայագիտական օջախների արդյունավետ գործունեությանը, համայնքներում առկա ներուժի հաշվառմանը, համախմբմանը և այն համահայկական ծրագրերում ներգրավելուն:
Նիստի ավարտին Համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառ. հետ կապերի վարչության պետ Կամո Սարգսյանը ներկայացրեց վարչության հաշվետվությունը:
Վարչության երկու` համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և այլ հոգևոր կառույցների հետ կապերի բաժինները իրականացրել են վարչության 2012 թվականի աշխատանքային ծրագրի «Սփյուռքի համայնքներում տեղի ունեցող հիշարժան իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական նյութերի հավաքման և մշակման, «Հայկական Սփյուռք-2011» տարեգրքի հրատարակման հետ կապված աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ