Հարգարժան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
Ձեզ եմ դիմում նախագահ տիտղոսով` վստահ լինելով, որ Դուք փետրվարի 18-ի ընտրություններում չեք ընտրվել ՀՀ նախագահ: Այնուհանդերձ մի պահ մոռանում եմ նաեւ 5 տարի առաջվա խայտառակ ընտրությունները եւ ընդունում այն հանգամանքը, որ ընտրված կամ չընտրված, լավ կամ վատ, 5 տարի ղեկավարել եք Հայաստանի Հանրապետությունը: Խոնարհվում եմ նաեւ արցախյան ազատամարտում Ձեր դերակատարության առջեւ:
Մեր այսօրվա սերունդը, անկախ իր քաղաքական հայացքներից եւ ներկա պահին Ձեր նկատմամբ ունեցած իր վերաբերմունքից, վստահ եմ, գնահատում է Ձեր ավանդը արցախյան պայքարում եւ Հայաստանի անկախության վերականգնման գործընթացում: Բայց եթե ուզում եք, որ վաղվա սերունդն էլ Ձեզ գնահատի եւ արժանին մատուցի Ձեզ, մի՛ կառչեք աթոռից, հայոց նորագույն պատմության մեջ մտեք որպես մեկը, որ քաջությունը, իմաստությունն ու իրավ հայրենասիրությունն ունեցավ իր տեղը զիջելու ընտրված նախագահին: Ձեր երկու նախորդները չարեցին դա, Դո՛ւք արեք դա: Ավելի բարձր գտնվեք, քան Ձեր նախորդները: Դրանով Դուք ավելի կբարձանանք, կասկած մի՛ ունեցեք:
Կարեւոր չէ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչու եւ ինչպես ընտրվեց: Կարեւոր չէ, որ շատերը եւ հավանաբար նաեւ Դուք, լուրջ չէիք ընդունում նրան, ոմանք նույնիսկ ծաղրում էին նրան եւ շարունակում են ծաղրել, փաստ է սակայն, որ նա ընտրվել է: Մի՛ հավատացեք Ձեզ համար թվեր նկարած ծախու յուրայիններին: Կեղծ են նրանք եւ կեղծ են նրանց հավատարմության խոսքերն ու ճառերը: Դրան մենք ականատես եղանք նաեւ հինգ տարի առաջ: Կեղծ են ընտրության մասնակցածների թվերը: Դուք էլ լավ գիտեք, որ Հայաստանում իրականում չկա եւ չի կարող լինել ավելի քան 2500000 ընտրող, որքան ներառված են ընտրացուցակներում: Այս մասին բարձրաձայնվել է, բայց կրկնեմ մեկ անգամ եւս: Ընտրացուցակները ներառում են հարյուր հազարավոր մարդկանց, որոնք փաստացի Հայաստանում չեն: Մարդիկ, որոնք վերջին քսան տարիներին այս կամ այն պատճառով` գործնական կամ անհատական ու էլ չգիտեմ թե ինչ, լքել են Հայաստանը: Նրանց զգալի մասը ՀՀ քաղաքացիներն են եւ բնականաբար ունեն ընտրելու իրավունք, բայց իրականում չեն կարող օգտվել այդ իրավունքից:
Կարդացեք նաև
Ըստ ԿԸՀ-ի տվյալների, մեկուկես միլիոնից ավելի մարդ է մասնակցել ընտրության: Սուտ է այս թիվը, կեղծ է այս թիվը: Գործնականում անհնար է, որ այդքան մարդ մասնակցած լինի քվեարկության: Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ եւ նաեւ մեր ժողովրդին: Այս թիվը ուռճացված է նվազագույն իսկ հաշվարկներով առնվազն 300 հազարով, եթե ոչ ավելի: Ու շատ խելքի պետք չկա հասկանալու, թե այս ձայները ում օգտին են գնացել:
Այո` այս ընտրության նախընտրական շրջանը դրականորեն տարբերվել է նախորդներից: Այո` այս նախընտրական շրջանում մամուլն ու հեռուստատեսությունը շատ ավելի ազատ ու անկողմնակալ են եղել, քան նախորդներում: Այո` թեկնածուներն ավելի հնարավորություններ են ունեցել իրենց խոսքն ու ծրագիրը հասցնելու ընտրողներին: Այո` այս նախընտրական շրջանում համեմատաբար պակասել էին սեւ փիառները: Եվ դեռ կարելի է եւս մի քանի այոներ թվարկել: Այս բոլորը տեսանելի էին մեր ժողովրդին եւ տեսանելի էին բնականաբար նաեւ դիտորդներին: Այս այոները ազդել են բնականաբար նաեւ ընտրության արդյունքների վրա: Բայց մի բան, որ էականօրեն չէր փոխվել նախորդ ընտրությունների համեմատությամբ` դա լցոնումն էր ու քվեարկության մասնակցածների իրական թվի կեղծումը, որով եւ ապահովվեց Ձեր «հաղթանակը»: Հուսով եմ չեք խաբվի նաեւ օտար պետությունների ղեկավարների եւ կամ Գարեգին կաթողիկոսի շնորհավորանքներով: Նրանք դա կանեին, եթե նաեւ ուրիշ մեկը ընտրված լիներ: Դա զուտ արարողակարգային է, Դուք, կարծում եմ, դա լավ գիտեք:
Հարգարժան պարոն նախագահ,
Մի՛ փոշիացրեք Ձեր ծառայությունները մեր ազգին: Ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, որոնք այսպես կոչված «Լեւոնի վկաներ» լինելով կամ հիմա «Րաֆֆիի վկաներ» դառնալով փնովում եւ սեւացնում են Ձեզ` ավազակապետ կամ այլ որակումներով բնութագրելով Ձեզ: Ես եւ ինձ հետ, վստահ եմ, հազարավորներ գնահատում են Ձեզ եւ առավել եւս պիտի գնահատեն, եթե հաջորդ քայլն էլ կատարեք հանուն մեր բոլորի մի բուռ հայրենիքի: Դարձյալ մի՛ երդվեք Աստվածաշնչի վրա եւ մի՛ բազմեք այն աթոռին, որի համար ժողովուրդը Ձեզ չի ընտրել:
Ռամիս ՕՀԱՆՅԱՆ
Հայաստան – Հոլանդիա
Սերժը իրականում ունի ատելության միլիոնավոր ձայներ;
Սերժ Սարգսյանը այսօր նման է եգիպտոսի փարավոնին, որը բաց չէր թողնում հրեա ժողովրդին , իսկ Ռաֆֆին Մովսեսն է. Հուսանք այն պատուհասներից, որ հասավ փարավոնին Սերժ Սարգսյանին էլ կհասնի և վերջապես ժողովուրդը կազատվի Սերժից և իր շրջապատի անտանելի ներկայոււթյունից:
Քաղաքացիական անհնազանդություն: Րաֆֆին ուշացնում ա, երկաթե տաք-տաք են ծեծում: Մարդիկ հեսա նորից կհիասթափվեն ու տգիտության, ամենաթողության, կոռուպցիայի-կաշառակերության, լկտիության ու տխմարության ևս մի հնգամյակ կապրենք բոլորս:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ:
ինչ գնահատակաների մասին է խոսքը երբ իր մարտական ընկերներին է մոռացել ու այնքան թոշակ է տալիս որ բավական չէ ապրելու համար.Մարդը գահաթոռի հիվանդություն ունի և թալանողի հոգեբանություն.Իր նմաններին հավաքել է կոզքին ու բարբաջում է ցնդաբանություն.Ես գտնում եմ ժողովուրդը կազատվի Սերժից և իր շրջապատի անտանելի ներկայոււթյունից:Ովքեր իրենց հոդվածներով գտնում են որ սերժիկաբանական խաղերը կարգավորված են իրենք են այդ մարդուն կործանում…………. սերժիկաքոսով են տառապում,իսկ ազգս կազատվի էդ քյոխվեքից.Խելոք մնացեք գյադեք թե չէ հրաժարական կտաք/հայտնի հրաժարականները/,Հայ ազգն է իր երկրի տերը և ոչ թե մեր հողերը արոտավայր տվողները.Ովքեր ժողովրդի հետ չեն …………հուդան են
սեռոժն արդեն ուշացրել ա ;ես համաձայն եմ Հովսեփի ու Լիոնի մտքերին; նա էլ արժանի չի ոչ մի բանի մեղմացման,իր եղած կամ չեղած առավելությունների ընդգծման; մի քիչ էլ որ շարունակի Քադաֆֆու օրն ա ընկնելու; շրջապատը` շրջապատ,բա դրա ընտանիքը , կինը ինչ են մտածում?