«Առավոտ» օրաթերթը իրավապաշտպան Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք ստացավ խորհրդային տարիների քաղբանտարկյալների դատավճիռներն իրեն տրամադրելու հարցը: Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայությունը երկու անգամ մերժել էր նրան:
Մեր հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց. «Այսօր՝ փետրվարի 22-ին, հանդիպում եմ ունեցել ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդային տարիների քաղբանտարկյալների նկատմամբ կայացված դատավճիռներն ինձ տրամադրելու հարցը: Համաձայնություն է ձեռք բերվել, որ դրանք ինձ կտրամադրվեն ՀՀ ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջներին համապատասխան: Այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ խնդիրը լուծվում է:
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում լրատվամիջոցներին ու լրագրողներին՝ այս հարցում ցուցաբերած սրտացավության ու աջակցության համար»: