Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր ՀՀ ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Սամվել Մելքոնյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ նա կաշառք տվողի և նրա ներկայացրած անձի օգտին իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ չկատարելու համար ընդունել է վերջինիս` կաշառք տալու առաջարկը:
«Փաստինֆո»