Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Ամալյանի հեռուստացույցը չի տարբերվում «Ժառանգության» անդամների «սարքերից»

Փետրվար 22,2013 15:53

«Ես չեմ կարծում, որ անհավասարաչափ լուսաբանում է: Չեմ կարծում, որ իմ հեռուստացույցը կամ մեր տան ռադիոընդունիչը տարբերվում են այլ քաղաքացիների կամ «Ժառանգության» անդամների սարքերից: Ես եւ տանն՝ աշխատանքից հետո, նայում եւ տեսնում եմ, թե ի՞նչ չափով է լուսաբանվում: Եվ հանրահավաքներն են լուսաբանվում, եւ նրանց հայտարարություններն են լուսաբանվում, եւ ասուլիսները»,- Aravot.an-ի հետ զրույցում հակադարձելով «Ժառանգություն» կուսակցության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ հետընտրական ժամանակաշրջանում, հեռուստառադիոլուսաբանումների մոնիթորինգի ավարտից հետո, կրկին անհավասարաչափ լուսաբանում է ընթանում, ասաց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

Ըստ մեր զրուցակցի, օրենսդրությունը հստակ կարգավորում եւ պահանջներ է առաջադրում նախընտրական քարոզչության վրա, ներառյալ քվեարկության օրը: Դրանից հետո, հավասար պայմանների հատուկ կարգավորում օրենսդրությամբ սահմանված չէ. «Թեկնածուն թեկնածու է, գրանցման օրից մինչեւ քվեարկության օրը: Այսօր դժվար թե մենք շարունակենք հաջորդ հինգ տարիների համար գրանցվելիք թեկնածուների հավասար պայմանների ապահովումը: Մեր երկրում արդեն հեռուստաընկերություններն իրենք են որոշում հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքական իրադարձությունները եւ դրանց լուսաբանումը»: Ըստ Գրիգոր Ամալյանի, կոնկրետ «Ժառանգության» այսօրվա քաղաքական ակտիվությունը բավարար, լավ լուսաբանվում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728