Տնտեսագետներն ու ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ Ս. Սարգսյանի հիմնական նպատակը տնտեսությունն օլիգարխիզացիայից, մենաշնորհներից ազատելը պետք է լինի:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով` հետընտրական զարգացումները իրենց ազդեցությունն ունեն նաեւ տնտեսության վրա:
«Հանրության մեջ այդ լարվածությունը տեղափոխվում է նաեւ արտասահմանյան երկրներ: Որոշակի սպասողական վիճակ, այդուհանդերձ, կլինի, մինչեւ որ կրքերը կհանդարտվեն, եւ դրանից հետո կյանքը կմտնի տնտեսական իր բնականոն հունը»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց Վ. Սաֆարյանը` ընդգծելով` գործող իշխանությունների վարած քաղաքականությունից է նաեւ, որ անցած տարի գրանցվել է 350 մլն դոլարի ներդրումների ծավալ, որը, ինչպես նշեց բանախոսը, շատ ցածր տնտեսական ցուցանիշ է եւ կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 3%-ը:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, անդրադառնալով ներդրումների ծավալի թեմային, ասաց. «Անգամ տեսական տնտեսագիտության մեջ օլիգարխացված, մոնոպոլիզացված տնտեսությունում լուրջ ներդրումներ չեն լինում, որովհետեւ ցանկացած ներդրող, իմանալով, որ տնտեսությունը մոնոպոլիզացիայի տակ է, ինքը շատ լավ հասկանում է, որ ոչ մի երաշխիք չկա ազատ գործելու համար»:
Կարդացեք նաև
Խոսելով գնաճի մասին` կառավարման փորձագետը նշեց, որ Հայաստանում գնաճը, որպես կանոն, ոչ մի տնտեսական հիմք չունի, քանի որ Հայաստանում առկա է օլիգարխացված տնտեսություն:
«Եթե դուք նայեք շաքարավազի միջազգային գների տատանումներին եւ մեր գներին, չեք գտնի որեւէ տնտեսական օրինաչափություն»,- ասաց Հ. Մեսրոբյանը` նշելով, որ այլ ապրանքների գների տատանումների մեջ էլ է դժվար գտնել տնտեսական հիմք:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով` Ս. Սարգսյանի կառավարման գալիք հինգ տարիների ընթացքում տնտեսության մեջ մեծ փոփոխություններ չեն լինի: Գործատուների միության նախագահը, անդրադառնալով ատամնաբույժների ու անշարժ գույքի գործակալների հարկային բեռի ավելացման թեմային, նշեց.
«Ինչ վերաբերում է ստոմատոլոգների խնդրին, խոսքը գնում է 5-6 մլն դոլար հարկի մասին, եւ այս գումարի համար գուցե իմաստ չունի
2-3 հազար ստոմատոլոգներին նեղացնել: Բերված
պատճառաբանություններից հստակ երեւում է, որ օրենքի փոփոխություն մշակողները հստակ պատկերացում չունեին, թե այդ մարդիկ ինչ վարձավճարներով էին աշխատում»,- ասաց Գ. Մակարյանը` ընդգծելով` պետք է թողնել, որ փոքր բիզնեսը աճի:
Աշոտ ԱԹԱՅԱՆ
Էդ հանգիստը, ո*րն է, կաշառք սարքելով բանտ ուղարկելով մանկամտորեն մասոններին ,,մրսացնել,,, թե ռազբոյ սարքելով սնանկացնել;ՀԱՆԳԻՍՏ ճանապարհը ,,հանգստյան տուն ,,գնալն է;Հանգստյան գոտի առանց ցուցանակի;Հետմահու դատին հանգուցյալ չի լինում;
85 տարեկանի վրա ձեռք բարձրացնող գոյի բիոլոգիական տարածքի աղտահանումն է վրեժիս լուծումը;