Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ. ակցիան կազմակերպվել է սոցցանցերում պայմանավորվածության հիման վրա եւ օրենքով թույլատրված չէ

Փետրվար 22,2013 15:18

A-5Քիչ առաջ ԵԱՀԿ/ԺՄԻԳ գրասենյակի ներկայացուցիչը մոտեցել է ակտիվիստներին եւ Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանին հայտնել, որ իրենց համար նեղություն չէ ու իրենք ուրախ կլինեն ակտիվիստներին դիմավորել գրասենյակի առջեւ: Նա ասաց, թե տեղյակ են, որ ակտիվիստներն իրենց հանձնելու ինչ-որ բան ունեն եւ առաջարկեց, եթե օրենքի շրջանակներում է, թույլ տալ ակտիվիստներին վերեւ բարձրանալ:

Պարոն Օսիպյանը գրասենյակի ներկայացուցչին ասաց, որ ակցիան կազմակերպվել է սոցցանցերում պայմանավորվածության հիման վրա եւ օրենքով թույլատրված չէ: Պարոն Օսիպյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ եթե ընդառաջի նրանց առաջարկին, ապա ակտիվիստները կխանգարեն ոչ միայն ԵԱՀԿ/ԺՄԻԳ գրասենյակի աշխատանքը, այլեւ այդ մայթի վրա գտնվող այլ կառույցների աշխատանքը եւս:

Հանդիպումից օգտվելով, ակտիվիստներից մեկը գրասենյակի ներկայացուցչին ասաց, որ Հայաստանում իրենց անհոգ աշխատանքի եւ ապօրինի զեկույցների արդյունքում կեղծվում են ոչ միայն Հայաստանի ընտրությունները, այլեւ կազմակերպվում են նման ակցիաներ եւ խոչընդոտվում Հայաստանի քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Քիչ առաջ ակտիվիստները հայտարարեցին, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ ակցիայի վայրից եւ մնալու են այնքան ժամանակ, մինչեւ իրենց թույլ տան վերեւ բարձրանալ եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ գրասենյակի ներկայացուցիչներին անձամբ հանձնել իրենց բերած նվերները: Ակտիվիստները պատրաստվում են դիտորդներին նվիրել նախագահական ընտրություններում արձանագրված ընտրախախտումների մասին տեսանյութ եւ գրավոր այլ փաստարկներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728