Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարն անդրադարձել է Հայաստանի նախագահական ընտրություններին

Փետրվար 22,2013 15:04

Անդրադառնալով Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը մասնավորապես ասել է, որ այս ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում:

Դեյվիդ Լիդինգթոնը նշել է. «Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր և ազատ, ընտրողների մասնակցությունը բավարար: Ես ակնկալում եմ, որ պաշտոնական արդյունքները կարտացոլեն հայ ընտրողների կամքը»:

«Ես ողջունում եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական հաշվետվությունը, որը եզրահանգեց, որ այս ընտրություններն առանձնացան հիմնարար  ազատությունների նկատմամբ հարգանքով, բայց միաժամանակ մատնանշեց թերացումներ ընտրությունների  ադմինիստրացիայի մեջ, ինչպես նաև քաղաքական միջամտության դեպքեր: Ես սպասում եմ առաքելության վերջնական հաշվետվությանը և քաջալերում Հայաստանի իշխանություններին կառուցողական արձագանքել հնարավոր առաջարկություններին»:

Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ խթանելու տնտեսական բարեփոխումները, որոնք կաջակցեն Հայաստանին Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու գործում:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728