Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլը Սարգսյանին շնորհավորել է համաձայն «Թուրքիայի պետական ավանդույթների»

Փետրվար 22,2013 14:53

Պաշտոնական Անկարայի պարզաբանմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է «Թուրքիայի պետական ավանդույթներին համապատասխան»։

«Շնորհավորանքը` հղված հարգարժան նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում նրա վերընտրվելու կապակցությամբ, արված է մեր պետական ավանդույթներին համապատասխան։ Այնպես ինչպես, ավելի վաղ, այլ երկրներում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ուղարկվել են շնորհավորական ուղերձներ», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը ի պատասխան ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցման։

Ադրբեջանական գործակալությունը իր հարցը ձեւակերպել էր այսպես. – «Համապատասխանո՞ւմ է արդյոք թուրքական դիվանագիտության ավանդույթներին Աբդուլա Գյուլի շնորհավորանքը` հղված Սերժ Սարգսյանին Հայաստանում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ, թե՞ այդ շնորհավորանքը սոսկ հարգարժան նախագահի անձնական նախաձեռնությունն է»։

APA-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հղած պատասխան նամակում նշվում է, որ պաշտոնական Անկարան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի նոյեմբերի 16-ին։ «Քաղաքավարության միջազգային կանոնների շրջանակներում երկկողմ ձեւով կարող են հղվել ուղերձներ։ Օգտակար կլինի հարցը գնահատել իր բովանդակության շրջանակներում», – գրել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Գյուլը Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել փետրվարի 20-ին` Հայաստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո։

Թուրքական պետության ղեկավարի այդ քայլը, ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, տարակուսանք է հարուցել Բաքվում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, մասնավորապես, հայտարարել է, թե պաշտոնական Անկարան պետք է պարզություն մտցնի այդ հարցում, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Շնորհակալություն Գյուլ, բայց թե ,,դուզլիգ խաստալաներ անջախ /բալքի/ օլմիօր,,;Դե ջութակը գործիք է, համակարգիչն էլ, էթիկան էլ;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728