Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյան. «Ընտրությունները գնահատում եմ մեկ բառով՝ իշխանագողություն»

Փետրվար 22,2013 14:50

«Քանի որ ես նախագահական ընտրություններին չեմ մասնակցել և քաղաքական գործունեությունս դադարեցրել էի, այսօր ես գնահատականներ կտամ որպես ազգի տրիբուն և ոչ որպես քաղաքական գործիչ, որը զբաղվում է 2 հակամարտող կողմերի շահատակություններով»,- ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Դավիթ Հակոբյանը նախ շնորհավորեց փետրվարի 23-ի կապակցությամբ, այնուհետև խոսեց երկրի ներքին դրության մասին: Նախագահական մարաթոնի արդյունքում «кинг Жоржик пал», «народ ему показал красную карточку»:

«Քաղաքական ճգնաժամը հասունացավ, այն ինչի մասին մենք երկար տարիներ խոսում էինք: Ինչևիցե, ընտրարշավը և ընտրությունները գնահատում եմ մեկ բառով՝ իշխանագողություն: Թվով չորրորդ: Եթե վերլուծենք, թե որն էր հանրապետական խունտայի պարտության գլխավոր պատճառը, ապա դա, մեկ խոսքով ասած, տակտիկական զինանոցի տգիտությունն ու սնանկությունն էր»:

Դավիթ Հակոբյանի կարծիքով, Ծառուկյանի ամբողջ էլեկտորատը կանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Նա ինքը ընտրել է Սերժ Սարգսյանին, քանի որ գերապատվությունը տալիս է իշխանափոխությունը վերևից, քան ներքևից: Որպեսզի Սարգսյանը վերևից կարողանա ազատվել իր հանցագործ ոհմակից և ոչ թե ականջ դնի այդ ոհմակին:

«Իշխանագողությունը ազգը չի հանդուրժի և այս կապակցությամբ ենթադրությունները թողնում եմ իշխանություններին»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Նա նաև կարծում է, որ Սերժ Սարգսյանը պետք է նոր ընտրություններ հայտարարի և ինքը կանգնի արբիտրի դերում՝ չմասնակցի ընտրություններին: Կամ գնալ համագործակցության Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և տալ նրան 2 ֆավորիտային պոստերից մեկը, կամ երկրի վարչապետի պաշտոնը, կամ Ազգային ժողովի նախագահի:

 Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Իշխանագողերին կոչ եմ անում ետ տալ մեզանից ռազբոյով թալանածը /դեկտ 29-ի2012թ/;Իշխանություն գողացողը չի ամաչում, որ երեխա և կանանց է թալանում, որ ի*նչ; Շալվար են հագնում, գոնե եթե ոչ իրենց, ապա շալվարի պատվին թող տղամարդ ձևանան ետ տան մեր գումարները, որ հեռանանք իրենց ՀՀ-ից;Ռազբոյով տարած փողերը ետ տուր, գողապետություն;Կատվի նման ճանկռելով չէ, ղարա-ղա-ղա գլխով չէ,ճՇՏՈՎ Է և ՉԺԱՆԳՈՏԱԾ ԳԼԽՈՎ:
    Առայժմ ասում եմ, մերը տվեք, գնանք, գողեր;Տեսեք, ասել եմ;Չդիմեմ Աթաթուրքի հուշարձանին;Ձեր բարոյականության տորֆաշերտը կարծրացած է վաղուց;Ելք չունեք;ՈՒմ վրա հույս եք դրել …շուտով…վայ դուդույ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728