Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի Ամալյանի իրավահաջորդը

Փետրվար 22,2013 14:39

«Որեւէ գործունեության գնահատական պիտի բխի ոլորտում զարգացումներով: Ես կարծում եմ, որ ՀՌԱՀ-ի ոլորտում, այս տարիների ընթացքում էական առաջընթաց է գրանցվել»,- այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, իր պաշտոնավարման ընթացքը գնահատեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

Առաջընթացի առումով, իբրեւ «շատ տեսանելի» չափորոշիչ, պարոն Ամալյանը նշեց. «2001 թվականին, երբ Հայաստանում ընթացան վերալիցենզավորման եւ լիցենզավորման գործընթացներ, լավագույն հեռուստաընկերությունները նրանք էին, որոնք ունեին 4-5 տեսախցիկ, 50-100-200 քառակուսի մետր սեփական տարածք, 20-30 հոգի աշխատակազմ եւ այլն: Այսօր մենք ունենք կայացած հեռուստատեսության եւ ռադիոյի դաշտ՝ կայացած հեռուստա եւ ռադիոընկերություններով, որոնք ոչ թե, 2001 թվականի պես, մոտակա կրպակից առնում են «VHS» ֆորմատի որեւէ ֆիլմ, մուլտֆիլմ եւ կլիպ ու հեռարձակում են եթեր, այլ այսօր, արդեն նրանք դարձել են կինոարտադրողներ»:

Ըստ ՀՌԱՀ նախագահի, այս ընթացքում արմատապես լուծվել եւ կարգավորվել են գովազդի օրինականության խնդիրները, էապես կարգավորվել է հեռարձակվող հեռուստառադիոծրագրերի օրինականության խնդիրը, Հեռուստաընկերությունները կայացել են իրենց տեխնիկական, տարածքային եւ կադրային բազաներով: «Սա կախված չէ անձերից: Ինձ համար տհաճ է խոսել՝ ես ինչ-որ բան արել եմ, թե՝ չէ, բայց ոլորտում արմատական փոփոխություն եւ առաջընթաց ես տեսնում եմ»,- ասաց Գրիգոր Ամալյանը՝ նշելով, որ ՀՌԱՀ-ի արխիվներում պահպանվել են 2001 թվականի մրցույթների մասին տեղեկությունները, որոնք վկայությունն են այն ժամանակվա վիճակի:

Ի դեպ, ապրիլի 7-ին ավարտվում է ՀՌԱՀ նախագահի պաշտոնավարման ժամկետը: Կրկին առաջադրվելու իրավունք Գրիգոր Ամալյանն օրենսդրությամբ չունի եւ չի պատրաստվում դա անել: Իրեն իրավահաջորդ նա համարում է հանձնաժողովը՝ իր գործադիր մարմնով եւ կազմով, որը իր գործունեության ընթացքում նաեւ աշխատանքային կուլտուրան է ձեւավորել. «Այնպես, որ իրավահաջորդի անձով ոչինչ պայմանավորել չեմ ուզում: Կա գործող հանձնաժողով, կա աշխատակազմ եւ հույս ունեմ, որ բոլոր դրական առաջընթացները կպահպանվեն, հետագա տարիների ընթացքում լճացում տեղի չի ունենա, քանի որ այս ոլորտն ամենօրյա բարեփոխումների եւ առաջընթացի կարիք ունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728