Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ոչ միայն բարոյական, այլև քաղաքական իրավունք չունի վեր հանել ստի վրա հիմնված խնդիրներ».Լարիսա Ալավերդյան

Փետրվար 22,2013 14:34

ԱԺ-ում կդրվի՞ քննարկման Չեխիայի կողմից, այսպես կոչված, ցեղասպանության նախագիծը, որո՞նք կլինեն Հայաստանի պատասխան քայլերը և ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել ադրբեջանցիների ակտիվ ու գրեթե անսխալական քարոզչության վտանգները:

«Մենք պետք է նախաձեռնող լինենք, ոչ թե միայն պաշտպանվենք: Սերժ Սարգսյանի օրոք քարոզչական մեքենան վերջապես սկսեց աշխատել, որի ապացույցը Խոջալուի դեպքերի մասին ֆիլմերի նկարահանումն էր: Բայց ինչու ենք այս ամենն անում այսքան տարի հետո: Սա պետք է ավելի շուտ արվեր»,- այս մասին «Արմատ» մամուլի ակումբում ասաց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Իրավունքների և քաղաքականության ֆակուլտետի տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Չնայած նկարահանվել է չորս ֆիլմ, որոնք հասանելի են շուրջ հինգ լեզուներով, այնուամենայնիվ, Ալավերդյանը ընդգծում է, որ դրանք շատ հետ են մնում իրենց տարածման և ճանաչողության առումով:

Նա նշեց, որ մինչև 1995-96 թվականները Արցախին վերաբերող ցանկացած խնդրով Հայաստանն էր հանդես գալիս, և կարգավորման ուղիներ փնտրում, սակայն 96 թվականից հետո Ադրբեջանը գործի դրեց ակտիվ քարոզչամեքենան, որի հիմքում սուտն ու ապատեղեկատվությունն էր: Նա կարծում է, որ Հայաստանում պետական մակարդակով բազմակողմանի հստակ աշխատանք պետք է արվի, ինչպես նաև պետք է դիմել միջազգային ատյաններ. «Մեր վարած տեղեկատվական քաղաքականությունը պետք է տարածվի արտաքին քաղաքականության: Ադրբեջանը ոչ միայն բարոյական, այլև քաղաքական իրավունք չունի վեր հանել ստի վրա հիմնված խնդիրներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Չեխիայի հետ ունեցած հարաբերությունների կասեցմանը, ապա տիկին Ալավերդյանը խելամիտ չի համարում և առաջարկում է ավելի ակտիվ քաղաքականություն վարել.«Ես չեմ կարող քննադատել Ադրբեջանի կողմից արվող գործողությունները, ես կարող եմ քննադատել մեր կողմին, որ շուրջ տասը տարի ոչինչ չի արվել ադրբեջանական կեղծ քարոզչամեքենան կասեցնելու համար»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728