Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեժիսոր .«Հայ ազգը ուղղակի ժամանակավոր պետություն է»

Փետրվար 22,2013 14:31

«Ֆիլմը նկարահանվեց 2009-2010 թթ.-ներին, այն 29 րոպե տեւողությամբ է: Գրվել է առանց սցենարի՝ կառուցման ընթացքում էր որոշվում հետագայում ինչ նկարել: Թարգմանվել է տարբեր լեզուներով, սակայն խոսքերն այնքան դեր չեն խաղում, ինչքան դրվագները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Տիրան Կարապետյանը:

Ֆիլմը պատրաստվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից եւ ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում Վրաստանի ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Առաջին անգամ ցուցադրվել է Սանկ Պետերբուրգում 2010թ.-ին: Ֆիլմում 7 հայկական հուշարձանների մասին նյութեր են ներկայացված: Լուռ հուշարձաններ են, որոնք հայի անկարող վիճակն են ցուցադրում՝ մռայլ, մութ, տարօրինակ, սառը անհույս եւ ցավոտ:

«Ազգային փոքրամասնությունը առանց ազգի փոքրության չի կարող գոյատեւել ոչ մի տեղ, ճնշումները տվյալ երկրում շատ են, ամեն ինչ ձեւական վարագույրի վրա է հիմնված: Խնդիրները կրթական-դաստիարակչական համակարգում են, ըստ վրացական դասագրքերի՝ հայ ազգը ուղղակի ժամանակավոր պետություն է, ով ապրում է վրացական հողի վրա»:

Ռեժիսորի համոզմամբ՝ իր նպատակը չի եղել դառնալ ռեժիսոր, այլ թեման ներկայացնել այնպես, ինչպես զգում է: Բուն գործը ֆիլմ ստեղծելը չէ, բայց այն հաճելի է եւ պարտավորեցնող:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Եռիմաստ վերնագրի բուն իմաստը հիասքանչ է;Սերժական հայաորձի արժանի պատասխան և վրեժի հագեցված ծարավ; Արարչի անձրև կխմեմ, երբ վամպիրի արյունը ցամաքի;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728