Այս պահին դեռ ոստիկաններ-ակտիվիստներ վիճաբանությունը շարունակվում է: Ակտիվիստները կարմիր քարտ են ցույց տալիս ոստիկաններին եւ գոռում են՝ «Դիտորդներ, եկել եք, որ ի՞նչ անեք: Դավայ, դասվիդանիյա»: Ակտիվիստները նաեւ կատակներ են անում ոստիկանների հասցեին՝ «Սիրուն չէ, ապամոնտաժեք սրանք», «Եկել եք մեր ճանապարհը փակում եք, որ ի՞նչ անեք»:
Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Օսիպյանը ակտիվիստներին հորդորեց իրենց ակցիան շարունակել դիմացի մայթին, բացատրելով, որ դիմացի մայթին ծանրաբեռնվածությունն այդքան մեծ չէ:
Պարոն Օսիպյանը լրագրողներին ասաց, որ այս մայթին աշխատանքային կառույցները շատ են եւ ակտիվիստները իրենց աղմուկ-աղաղակով խոչընդոտում են նրանց եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ գրասենյակի աշխատանքները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակից ակտիվիստներին առաջարկել են ընդունել երկու հոգու ու լսել նրանց պահանջը, բայց ակտիվիստները մերժել են:
Նրանք պահանջում են թույլ տալ ոստիկաններին՝ իրենց ակցիան շարունակել գրասենյակի առջեւ:
Կարդացեք նաև
Քիչ առաջ պարոն Օսիպյանը ակտիվիստներին ասաց, որ թույլատրվում է վերեւ բարձրանալ, հանձնել նվերները՝ եթե նրանք խոստանում են պահպանել սահմանված կարգը: Այս պահին ակտիվիստները վերեւ են բարձրանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Վեց թիվը խորհրդանշական է հայոց համար; 6 համարի թեկնածուին ,,ընտրացրիք,,;
6-ից 3-ը ուսադիրավոր է,2-ը ագենտ, 1-ը ժողովուրդ;Ապահով եք արդեն;