Քիչ առաջ ԵԱՀԿ/ԺՄԻԳ երեւանյան գրասենյակի առջեւ սկսված ակցիայի ընթացքում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախում է տեղի ունեցել: Ոստիկանները ուժի կիրառմամբ ակտիվիստներին գրասենյակից ներքեւ են իջեցրել եւ այդ պահին շրջափակելով ակտիվիստներին, չեն թողնում բարձրանալ վերեւ: Այս պահին ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ վիճաբանություն է սկսվել: Ակտիվիստները պնդում են, որ ոստիկանները խոչընդոտում են իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն էլ պնդում է, որ նրանց թույլ չեն տալու վերեւ բարձրանալ: Այս պահին ակտիվիստները «ամոթ է» գոռալով՝ հրում են ոստիկաններին: Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստները եկել էին հրաժեշտ տալու ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդներին եւ նրանց խորհրդանշական նվերներ էին բերել:
Մանրամասները՝ առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Էդ սարքովիի սարքոցուն ծանոթ չէի*ք; 4 տարի է, դարձել եմ էդ սարքոցագետի ռենտգենը, աշխարհում;Վամպիրը մեղավոր չէ, որ միայն արյունից է տոնուսը բարձրանում ; Բոլորին ցավ տալուց է մենթագլուխը հաճույք ստանում;Մեղավորը գոյա-գենն է;