Լրահոս
Օրվա լրահոսը

4-րդ փորձը

Փետրվար 22,2013 13:36

1996-ից սկսած՝ նախագահական ընտրությունների արդյունքները Հայաստանում կեղծվել են: Այս վերջինը՝ նույնպես: Պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած բոլոր թեկնածուները (բացի 1998-ին Կարեն Դեմիրճյանից) հայտարարել են, որ ընտրություններում հաղթել են հենց իրենք՝ հավաքելով 60, 70 կամ 80 տոկոս՝ չնայած այդ պնդումները ստուգելու ոչ մի հնարավորություն չկա, որովհետեւ այն քվեաթերթիկները, որոնք հայտնվել են քվեատուփերում ընտրակաշառքների եւ կրկնակի քվեարկությունների արդյունքում, չեն արտացոլում իրական պատկերը: 1996-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմնակիցները վանկարկում էին՝ «Վազգեն, նախագահ», 2003-ին՝ «Դեմիրճյան», 2008-ին՝ «Լեւոն, նախագահ», հիմա՝ «Րաֆֆի, նախագահ»: Առաջին երեք դեպքերում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կազմակերպել էին բազմամարդ հանրահավաքներ, սակայն իրենց վերջնական նպատակին չէին հասել՝ իշխանափոխություն տեղի չէր ունեցել:

Այժմ չորրորդ փորձն իրականացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ընտրել է իր ոճը եւ իր մարտավարությունը: Նրանք, ովքեր նախորդ անգամները փորձել են ու հաջողության չեն հասել, կարող են, իհարկե, գնահատականներ եւ խորհուրդներ տալ, բայց չեն կարող, ինձ թվում է, ծաղրել եւ նսեմացնել այն մեթոդները, որոնք ընտրել է այս քաղաքական գործիչը: Եթե, ենթադրենք, Ազգային ժողովի ցանկապատը եւ խորհրդարանի ղեկավարների գլուխները ջարդելը չի հանգեցրել ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը, ապա Վազգեն Մանուկյանը կամ Արշակ Սադոյանը, ըստ երեւույթին, չպիտի Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տան նույնպես ինչ-որ բան ջարդել:

Այո, ընդդիմության ներկայիս առաջնորդը բոլորովին այլ մշակույթի կրող է, նա հարգանքով է խոսում գործող նախագահի մասին, նա ներողություն է խնդրում ոստիկանից, որի հետ վեճի էր բռնվել, նա հանդիպում է նախագահի հետ եւ հարցնում է վերջինիս կնոջ որպիսությունը: Անձամբ ինձ այդ՝ Հայաստանի համար ոչ ստանդարտ ոճը դուր է գալիս, այն ինձ թվում է ավելի պետականամետ եւ քաղաքակիրթ: Եթե չի ապացուցվել, որ ջարդել-փշրելը, հայհոյելը, պիտակավորելը, ամեն թփի տակ «դավաճաններ» եւ «ծախվածներ» ման գալը ավելի արդյունավետ է «սահմանադրական կարգը հաստատելու» տեսանկյունից, ուրեմն նախագահի ընդդիմադիր թեկնածուից դա պահանջելը այնքան էլ տրամաբանական չէ:

Իհարկե, տարբերվում է նաեւ գործող նախագահի վարքը: Նա չի տառապում ֆրեյդիստական բարդույթներով, որոնք կստիպեին իրեն ամեն մի առիթով ցուցադրել սեփական ուժը, նա չունի այնպիսի պաշտպանության նախարար, որը որոշում է պետության եւ ընտրությունների ճակատագիրը: Թե ինչպես է հանգուցալուծվելու հետընտրական այս լարվածությունը՝ ես չգիտեմ, ու դա, ճիշտն ասած, ինձ համար ամենակարեւոր հարցը չէ: Շատ ավելի էական է, որ այս պահին շանս կա, որ այդ հանգուցալուծումը կլինի առանց բռնությունների, ռեպրեսիաների եւ հասարակության երկփեղկվածության:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Իրավիճակի գնահատականի հետ լիովին համամիտ եմ, իսկ ինչ վերաբերում է այն մտքին՝ ՛՛Թե ինչպես է հանգուցալուծվելու հետընտրական այս լարվածությունը՝ ես չգիտեմ, ու դա, ճիշտն ասած, ինձ համար ամենակարեւոր հարցը չէ՛՛, ուզում եմ հայտնել իմ տեսակետը:
    Քաղաքանության մեջ այսպիսի ընդունված կանոն կա, ասում են ՛՛վատ խաղաղությունը պատերազմից վատ է՛՛, թերևս այն առումով, որ սքողելով հակամարտությունը կոսմետիկ, շողոքորթ ձևակերպումներով ավելի ծանր հետևանքներ են առաջացնում՝ անխուսափելի բախումը պարզապես հետաձգելով և այն ավելի արյունոտ դարձնելով:
    Կարծում եմ մարտիմեկյան արյունոտ իրադարձությունները այլևս չեն կարող կրկնվել, որովհետև սա ոչ թե քնից հանկարծ արթնացած ազգի պոռթկում է, այլ, ինչպես հոդվածում է նշված՝ նախորդ երեք ընդվզումների փորձով /դեռ չհաշված 88-ի մեծ զարթոնքը/ իմաստնացած ժողովրդի որքան հուժկու՝ այնքան էլ պատասխանատու կամարտահայտություն, բացի այդ, իշխանության լծակներին մոտ կանգնած շատ պատասխանատու անձիք բոլորովի էլ ժողովրդի թշնամիները չեն:
    Կոչ եմ անում բոլորին օրենքի և պարկեշտության սահմաններում անել հնարավորինս ամեն ինչ այս անգամ պաշպանելու արդարությունը՝ վերջապես բացելով դեպի քաղաքակրթություն տանող դարպասները:
    Ժամը մոտենում է…

    • Մարգար Մախսուդյան says:

      Հ.Գ.
      ՀԻՄՆԵՐԳ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

      Պայքարե՞նք, թե մնանք նույնը՝
      Թույլ տանք պատի մեզ դժգույնը՝
      Լուռ ներարկի վախի թույնը՝
      Որ գորշ տեսնենք երկնի գույնը…

      Պայքարե՞նք, թե տանք երկիրը՝
      Ինչպես պարտված տարագիրը,
      Ուրանանք մեսրոպյան գիրը՝
      Դառնանք սըտի համակիրը…

      Ոչ, կանչում է լույս անուրջը
      Մերժենք կեղծիքն ու անլուրջը
      Այրենք նահանջի կամուրջը
      Համախմբվենք լույսի շուրջը:

  2. Maxim says:

    Հարգելի Մարգար: Նախ շատ դիպուկ է Ձեր չափածոն: Ավելի լավը չի կարող լինել մեկ պարզ
    պատճառով, քանի որ գրված է ըմբոստացած հոգու և արժանապատվության մասին: Եթե գրեիք
    գարնան, սիրո, ծաղիկների կամ հավատարմության մասին, համոզված եմ որ շատ ավելի նուրբ և
    լիրիկական կլիներ: Կարծում եմ հոդվածի հեղինակի մտահոգությունը հենց այդ մասին է, որ եթե
    ևս մեկ անգամ մարտի 1 լինի, ապա այդ հողի վրա ծաղիկ չի աճի, և գեղեցիկ բանաստեղծություն չի
    գրվի, ուստի պետք է փայփայել այս փխրուն տիրող խաղաղությունը, որը ինչ խոսք գովելի է, նշելով՝
    ,,Իհարկե, տարբերվում է նաև գործող նախագահի վարքը,, ասելով այն մասին, որ այն վարքը, որը
    մինչ օրս ունեցել է, կարծես փոխվում է ,,պատճառները այլ մեկնաբանություն է,,: Սրան նախորդողը
    ավելի վայրագ և անկանխատեսելի պահվածք ուներ և չէր բացառվի, որ Ռաֆֆիի ձեռք ու ոտքը
    կապել տար և ցմահ ուղարկեր արթուր բաղդասարյանի զնդաններից մեկը, և հետո պարծենար թե
    վնասազերծել է մի թշնամու, որը եկել էր Բաղրամյան 26 շենքը տրաքացնելու կամ մեկ այլ հիմար-
    րություն դուրս տար: Այնպես որ, հուսանք որ սա չարիքի նվազագույնն է տվյալ պահին:

  3. Ruben says:

    Տիկնիկային թատրոնի ամենաերկար ներկայացումը Հայաստանում սկսվեց է 1989 թ-ին: Վերջին ընտրությունները ներկայացման վերջի եզրափակիչ փուլն են: Տիկնիկներ խաղացնողներից (кукловод) կմնա մեկը ու կգրի «նոր» սցենար:
    Սերժ Սարգսյանը, ինչպես եւ իր բոլոր նախորդները, պետք է ընտրի թե ժողովրդի (մասսայի, բայց ոչ ազգի) անունից ո՞ր երաժշտության տակ պարի՝ եվրոպակա՞ն, թե՞ ռուսական: Տեր-Պետրոսյանի փոխնորդ Քոչարյանը «փրկվեց» իրեն հրամցրած փոխնորդով՝ Սարգսյանով: Սարգսյանին «ռուսական» փոխնորդ չունի, իսկ եվրոպականը անչափ աստղազարդ է: Երկու մոր ծիծ ուտելու ժամանակը հատել է: 25-ամյա հիմարությունները կանգնեցրել են փաստի առաջ: Հանրապետության ներքին քաղականությունը դարձել է պարապ վախտի խաղալիք՝ խոչընդոտներ ստեղծել եւ դրանք հաղթահարել: Իսկ սեփական արտաքին քաղականության ծիլը չորացրին դեռ 20 տարի առաջ: Այսоր երկու վատթարագույնից բացի այլընտրանք չկա:
    P.S.
    Մասիս սարի արեւով ոչ մեկդ չի երդվել…

  4. Galust Yenokyan says:

    I think it is obvious now that attempt to kill Hayrikyan was organized just as a warning, in preventing
    events after the elections. It is organized by same people that organize events in October 27, I have no doubt, but they miscalculated. Raffi is not of those who will leave the battle with his “body guards”. He came back to his Motherland to make it better, not because of his ambitions…

    Շատ կներեք որ հայերեն չեմ գրել, հայերեն ստեղնաշար չունեմ:

  5. Վահրամ says:

    Նա չունի այդպիսի Պաշտպանության նախարար, բայց նա եղել է այդպիսի Պաշտպանության նախարար…

  6. xachik says:

    Հարգելի Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Գլխավոր խմբագիր. ես ձեր բոլոր խմբագրականներն ու հեռուստահաղորդումները մեծ սիրով դիտում ու կարդում եմ..եթե զլմ ների 10 տոկոսը լիներ ձեզ պես…այ հենց դուք էք ժողովրդի կողքին. որ ամեն թերություն թե ընդիմության թե իշխանության ճիշտը ներկայացնում ….ԱՊՐԵՔ ես ձեզ ցանկանում են առողջություն..գործերին հաջողություն

  7. Մեկնաբան says:

    Եթե դեռևս երեկ կարելի էր հուսալ, որ որևէ դրական բան կարող է ի հայտ գալ արդարացի ժողովրդական դժգոհության հերթական արտահայտումից, ապա այսօր հասկանալի է, որ այս շարժման ամենահավանական արդյունքը ժողովրդի ինքնության հետագա ապաբարոյականացումն է:
    Անկնհայտորեն պարոն Հովհաննիսյանը նախագահ դառնալու անգամ հավակնություն չունի՝ մի կողմ թողնելով կարողություն ու ընդունակություն ունենալ-չունենալու խնդիրը Հայաստանի պես գազանանոցում:
    Իր խաղարկած սցենարը միայն մի եզրահանգման է բերում. նա Սարգսյանին առաջարկում է դառնալ ստվերային նահագահ՝ իրեն վերապահելով նախագահի հագուստով արտաքին գործերի նախարարի ֆունկցիա:
    Տպավորություն է ստեղծվում, որ նա առաջարկում է այս մանկամիտ խաղը որպես Հայաստանի արտաքին քաղաքականության թատերականացված շրջադարձ Տեր-Պետրոսյանական-Լիպարիտյանական գծից՝ միևնույն ժամանակ ցանկանալով «ապացուցել», որ իր արտաքին քաղաքական դիրքորոշման մեջ ինքը «ճիշտ» էր:
    Երգիծանքը նրանում է, որ եթե Սարգսյանը հավատա ավագ Հուհաննիսյանի կամ ՀՀԴ-ի սցենարին, ապա նա ինքը կիրականացնի այդ քաղաքականությունը՝ առանց բուտաֆորիական նակագահի ինստիտուտ ստեղծելու:
    Սա վերաբերվում էր պարոն Հովհաննիսյանի նախագահության արտաքին քաղաքական կոնցեպտուալ հիմնական առանցքին:
    Ինչ վերաբերվում է համապատասխան ներքին քաղաքական առանցքին, ապա կարծում եմ միայն մի փաստարկ բավական է այդ առանցքի լրջությունը գնահատելու համար. Ինչպես երևում է, ընտրատարածքերի գրեթե կեսում Հովհաննիսյանը վստահված անձ ունենալու ռեսուրսը չուներ: Նա որտեղի՞ց է հայթայթելու երկիրը կառավարելու ռեսուրսը :
    Կարելի է գուցե թյուրիմացության մեջ ընկնել ու ենթադրել, որ կառավարման ֆունկցիան նա կարող է դելեգացնել ուրիշներին՝ եթե հավատանք, որ այդ խնդրի իրականացման նրա հույսը Սարգսյանը չէ:
    Բայց նման էքսպերիմենտ արդեն եղել է՝ ԼՏՊ-ն բացի արտաքին քաղաքականությամբ զբաղվելուց այլ բանի էական ախորժակ չուներ ու դելեգացրեց երկրի կառավարման ֆունկցիան Վանո Սիրադեղյանին, Վազգեն Մանուկյանին (վերջինս էլ Ժոկոյին), Վագեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին …. Արդյունքը շատ պերճախոս է:
    Ուզում եմ ավարտել պնդելով, որ, ցավոք, Հայաստանում երկրի կառավարման ու զարգացման ռեսուրս գույություն չունի: Միակ առկա ռեսուրսը Խորհրդային և ՀՀՇ-ական ժամանակներից ժառանգված և ինկուբացված ավազակապետական նոմենկլատուրան է, որը հեշտությամբ մի կուսակցությունից մյուսը անցնելու ճկունությունն ունի:
    Եթե կարելի է մի բանի վրա հույս դնել, դա նորաստեղծ երիտասարդական անկուսակցական քաղաքացիական շարժումներն են: Բայց դրանց տեսակարար կշիռ ստանալը տարիներ կպահանջի:
    Եթե ինձնից խորհուրդ հարցնող լիներ, և հավատացած եմ, որ իմ խորհուրդը ոչ մեկին պետք չէ, ես նրանց (ու Րաֆֆի Հովհաննիսյանի շրջապատի մի շարք համակրելի անձանց) խորհուրդ կտայի Սայգսյանին ընձեռնել ու նրան նոր քաղաքացիական ռեսուրս ստեղծելու հնարավորություն առաջարկել՝ միայն թե այնպես, որ նորից մի խումբ մարդկանց կողմից սա շախմատի դաշտի զինվորները շարժելու չնմանվի այլ ներկայացնի իրական գործընթաց:

    • Մարգար Մախսուդյան says:

      Սա, ըստ իս, ոչ թե մեկնաբանություն է, այլ աշխատանքից ազատվելու վտանգի տակ հայտնված «քաղ տեխնոլոգի» հուսահատ քայլ: Այդ ի՞նչ ռեսուրսի մասին եք խոսում. պատգամավորին հայվան անվանող, լրագրողի ծնոտը պոկելու պատրաստ կամ կանանց վրա աքացիներով գրոհողների մասին է՞ խոսքը: Աստված հեռու պահի նման ռեսուրսից:
      Էդ ինչ «իմաստուն» խորհուրդներ եք տալիս. «…խորհուրդ կտայի Սայգսյանին ընձեռնել ու նրան նոր քաղաքացիական ռեսուրս ստեղծելու հնարավորություն առաջարկել…»
      Հարգելի՛ս, հինգ տարով ուշացել եք:

  8. Anna says:

    հարգելի Արամ. այսօրվա գործող նախագահը դիկտատոր է և վերջ. դուք տեսաք թե ինչպիսի նախագահներ նրան շնորհավորեցին, իր պես դիկտատորներ. Ինչու նա վախեցավ բաց հանդիպումից, դա է նրա որակը, ամեն ինչ թաքուն, տակից, խաբելով ու ժողովրդին ՙՙՙՙգցելով՚՚՚՚՚ՙՙ. Ապրում եմ Շվեդիաում, այստեղ էլ լրատվությունը անդրադարձավ մեր ընտություններին, ու գիտեք ինչ, բոլորին զարմացրել էր, թե ինչու նախագահը դեբատներին հրաժարվում է մասնակցել, դե արի ու շվեդին հասկացրու, որ իրեն դրել է շախմատի չեմպիոնի տեղ ու կապիկություններ անելով է զբաղված դիտորդների առջև. Եվ հերիք է Արցախի հաղթանակը կապեք նրա հետ, նա նույնիսկ երկու բառ իրաի հետևից ասել չգիտի, ուր մնաց կարողանար մեր գեներալներին ու ժողովրդին կազմակերպեր ու պայքարել սովորեցներ. Դա մեր քաջ ժողովուրդը արեց,նրան ուղղակի ի գիտությունմ դիկտատորները երկար չեն մնում, նրա դիկտատուրայի ավարտը մոտ է, հերիք է փորձեր անեք, մեր ժողովրդին ետ պահելու այս պայքարից. միևևնույն է չեք կարող. Մենք արժանի ենք գրագետ, ժողովրդասեր, խելացի, ժողովրդավարական նախագահի, նա սրանցից ոչ մեկին չի համապատասխանում, նրան մնում է միայն հեռանալ և վերջ.

  9. sergik says:

    Այս ընտրությունները մեկ քայլ առաջ էր դեպի ժողովրդավարություն,դիմացիր հայ ժողովուրդ, մնացել է 1կլ 994մ: Մենք ունենք մի նախագահ որը արտագաղթը փորձում է կոմպեսացնել իրանական ոչխարների ,,ներգաղթով,, …….

  10. Համլետ says:

    Պարոն Աբրահամյան,դուք լարախաղաղացի նման հմտորեն կարողանում էք միայն պահպանել հավասարակշռւթյունն ու անցնել լարի վրայով…Բայց ընթերցողը,տվյալ դեպքում՝ ,,թամաշա,, անողը լարախաղաղացից ակընկալում է նաև մի շարք բարդ տրյուկների (գլուխկոնծի,վերիվայր թռիչքներ՝ լարի վրա նստոտելով և այլն)…
    Ինձ թվում է Դուք հասկացաք ասելիքս…
    Առանց ադրենալինի արտադրության կենդանի էակը վեր է ածվում կենդանի դիակի…

  11. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի ընթերցողներ, շնորհակալություն քննարկման համար: Խնդրում եմ ինձ ներել, որ չեմ կարող պատասծանել բոլորիդ անհատապես: Բայց ձեր տեսակետները, նաեւ` բացասական իմ համար կարեւոր են:

  12. Maxim says:

    Հարգելի Համլետ: Այդ ,՝ մենք երկուսս կարող ենք մեր տաք տեղը նստած՝ որպես ,, թամաշա,, անող,
    լարախաղացներից ակընկալել նաև մի շարք բարդ տրյուկներ (գլուխկոնծի, վերիվայր թռիչքներ՝ լարի
    վրա նստելով և այլն): Պարոն Աբրահամյանը նմամ մոտեցում չունի մի պարզ պատճառով, քանի որ
    նա և նրա նման Մարդիք, հոգով և սրտով պատասխանատվություն են զգում ազգի ճակատագրին:
    Յուրաքանչյուր գլուխկոնծի, որը մեր մեջ կարտադրի ադրենալին, այն կբերի՝ մեր ժողովրդին մեծ
    արնահեղություն, վիշտ, ցավ, տառապանք և ոչ մի առաջընթաց: Մի՞ թե՛ մեր նպատակը սեփական
    ժողովրդի դառը ճակատագրով հրճվելն է: Եթե այդպես լիներ, ապա էլ ի՞նչ իմաստ ունի պայքարը:
    Ո՞վ կարող է ավելի դաժան ծաղրի ենթարկել մեր ժողովրդին, քան վերջին երկու ինքնակոչ նախագահ
    կոչվածները, որոնց վրա պատմական մեծ ծանր բեռ է մնում ժողովրդին այդ վիճակում պահելու մեջ,
    որոնք իրենց շուրջը հավաքելով հանցագործ տարրերին, լափում են ամեն ինչ, այդ թվում՝ ընդերքը:
    Եկեք առանց մեկս մյուսից վիրավորվելու և վիրավորելու, միմյանցից սովորենք մեր երկրի համար
    մի բարի գործ կատարել, և փառք տանք աստծուն, որ կան Մարդիք, ումից կարող ենք սավորել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728