Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում չի տվել

Փետրվար 22,2013 13:32

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն այս մասին տեղյակ չէր, իսկ մարզպետի օգնականը հերքում է շրջանառվող լուրերը

Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, որ մարզում իշխանափոխություն է սպասվում, որպես հեռացողների` շոշափվում է Աշոտ Գիզիրյանի, Սամվել Բալասանյանի, Ձեր անունը, դուք նման քննարկում ունեցե՞լ եք երկրի նախագահի հետ:

Ի դեպ, արդեն իսկ խոսվում է այն մասին, որ մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ես նման քննարկումներից տեղյակ չեմ, իսկ նման խոսակցություններ տարածողները ընդհանուր առմամբ ոչ միայն մեր համակիրները չեն, այլ համակիրները չեն այն գաղափարի, որ Գյումրին վերածնունդ ապրելու ճանապարհը շարունակի, որովհետեւ նույն մարզային իշխանությունների, մարզպետի գլխավորությամբ` հիմնավոր փաստարկներով ներկայացվել է Շիրակի մարզում առկա, գերակա ուղղություններով զարգացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագրեր, որին նախագահն արձագանքել է աննախադեպ 90 միլիարդ դրամի ներդրումներով: Եվ այն ուշադրությունը, որը նախագահն ունեցել է մարզի զարգացման ծրագրերի նկատմամբ, տեղում ճիշտ է արձագանքվել. բոլոր ներդրումները մենք տեսնում ենք, որ խիստ նպատակային են :Բարեփոխումների, զարգացման շարունակությունը ապահովելու համար խոչընդոտներ ման գալու կարիք չկա»,- ասում է Սահակ Մինասյանը:

Իսկ Շիրակի մարզում նախագահի կրած պարտության մասին Սերժ Սարգսյանի հետ խոսակցություն ունեցե՞լ են մարզի իշխանավորները: «Տեղեկատվություն չունեմ: Նախագահը շնորհավորել է ամբողջ հայ ժողովրդին, հայոց երկրի քաղաքացուն, իր ղեկավարած կուսակցության ներկայացուցիչներին, տարբեր կառուցվածքային շտաբների ղեկավարներին եւ, բնականաբար, նույն կերպ շնորհակալություն ու շնորհավորանք է հղել ընդդիմադիր դաշտի իր ընտրողներին: Առաջին անգամ չէ, որ ընտրվում է մեր նախագահը, եւ նա շատ լայնամասշտաբ մտածելակերպ ունեցող պետական եւ քաղաքական գործչի համարում ունի»,- այսպես բնութագրեց Սերժ Սարգսյանին մեր զրուցակիցը:

Շիրակի մարզպետի հետ այս թեմայով մեզ չհաջողվեց զրուցել, նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում, սակայն մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը փոխանցեց, որ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, դա ապատեղեկատվություն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728