Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր ասուլիսում հրապարակեց ՀՀ Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին մասնակցող թեկնածուներին հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից տրամադրված ընդհանուր եթերաժամանակի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը նախընտրական քարոզարշավի ընթացքում մշտադիտարկման է ենթարկել 44 հեռուստաընկերությունների եւ 20 ռադիոընկերությունների ընտրություններին վերաբերող ծրագրերը: Հեռուստածրագրերի ուղղակի դիտարկման եթերաժամանակը կազմում է 9097 ժամ, որից 408 ժամը մարզերում իրականացված գործուղումների արդյունքում առաջացած նյութերն են, ռադիոծրագրերի մշտադիտարկման եթերաժամը՝ 2592 ժամ է:
Ընդհանուր առմամբ, քարոզարշավի ընթացքում իրականացվել է 11 հազար 689 ժամ եթերային ծրագրերի ուսումնասիրություն: Գրիգոր Ամալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենց կողմից եթերային հեռարձակման հետ կապված խնդիրներ, խատումներ չեն արձանագրվել, հեռուստաընկերություններն աշխատել են օրենքին համապատասխան: Ամենաշատ եթեր ունեցել է Պարույր Հայրիկյանը, ամենաքիչը՝ Վարդան Սեդրակյանը:
Դիտարկման ամբողջական պատկերին կարող եք ծանոթանալ այստեղ: