Կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստը մրցավարին հաշմանդամ է դարձրել:
Վալենսիայի տարածաշրջանային երկրորդ դիվիզիոնի «Լոս-Սիլոս»-«Միսլատա» թիմերի հանդիպումը ողբերգական ավարտ է ունեցել: « El Mundo»-ն գրում է, որ 17-ամյա մրցավար Էկտոր Խիները դաժան ծեծի է ենթարկվել այն բանից հետո, երբ դաշտից հեռացրել է հյուրերի թիմի ֆուտբոլիստին: Դժգոհ՝ մրցավարի որոշումից, ֆուտբոլիստը, որը ոստիկանության աշխատակից է եւ որի անունը չի հրապարակվում, նախ բռունցքով հարվածել է նրա դեմքին, ապա մի քանի անգամ ոտքով՝ որովայնին: Մրցավարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ծանր վիրահատության է ենթարկվել: Թերթը ենթադրում է, որ Խիները հաշմանդամ կմնա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ