Փետրվարի 21-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 31 SS 733 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Գ. Եղիազարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և կողաշրջվել, իսկ ծառը ընկել է ճանապարհի երթևեկելի հատված:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ` 1992 թ. ծնված Ա. Մկրտչյանը, 1991 թ. ծնված Վ. Բադալյանը և 1990 թ. ծնված Ա. Ազարյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման, ծառի մասնակի մասնատման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
ԱԻՆ