Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսեսի գյուղապետ. «Գյուղի վրա «Շիլկայով» են կրակում, 1991 թիվը վերադարձել է»

Փետրվար 22,2013 12:19

Փետրվարի 21-ի երեկոյան ժամը 18-ից մինչեւ կեսգիշեր ադրբեջանական զինուժը տարբեր զինատեսակներից գնդակոծել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեպար, ժամը 19-ից մինչեւ 22.20 րոպե՝ Մովսես գյուղերը:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեցին, որ վնասվել են տների տանիքներ, պատուհաններ, որոշ դեպքերում՝ ադրբեջանական գնդակները մտել են բնակիչներ տները, մարդկանց գույքին վնաս պատճառել:

Այգեպարի գյուղապետ Ա. Այդինյանն ասաց, որ ինտենսիվ գնդակոծության ժամանակ գյուղի բնակիչները հանգցրել են տների լույսերը, որպեսզի ադրբեջանական զինուժի համար թիրախ չդառնան:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն Առավոտի թղթակցին ասաց. «Գյուղի վրա ««Շիլկայով»» են կրակում ( հակաօդային պաշտպանության զենք-Ո.Ս.), 1991 թվականը (պատերազմական վիճակը-Ո.Ս.) վերադարձել է»: : Նա ասաց, որ ինքն այսօր գյուղում գտել է ադրբեջանցիների կրակած «Շիլկայի» 23 մմ երկարություն ունեցող չպայթած փամփուշտ եւ գնդակի ետնամաս («բոլվանկա») :

Մովսեսի գյուղապետը դժգոհեց, որ սահմանագոտում փաստացի պատերազմ է, իսկ Երեւանում մարդիկ հանրահավաքների են մասնակցում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ ձեզ, ավելորդ վախ ու խուճապ մի առաջացրեք: Ես լավ գիտեմ ոչ միայն այն, ինչ տեղի է ունեցել երեկ երեկոյան Տավուշում, այլ նաև լավ եմ ճանաչում այդ գյուղերի գյուղապետերին: Հակառակորդի կրակը ոչնչով այս անգամ արտառոց չի եղել, նույնիսկ ինչ որ առումով կարելի է ասել սովորական: Հակառակորդը գիշերը ստացել է համապատասխան հակահարված: Այդ կրակոցները անգամ գնդակոծել անվանելը մի քիչ չափազանցված է, ինչ մնաց հրետակոծել, կամ ռմբակոծել: Հակառակորդը չի կարող և չի կրակել Շիլկայից և բնականաբար պարկուճներն էլ չէին կարող հայտնվել գյուղում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. David says:

    Ասում են` այսուհետև ղարաբաղցիները զին ծառայություն են անցկացնելու Տավուշում;Այլևս տավուշցին չի գնալու Ղարաբաղ;Ամեն մեկն իր սահմանն է պահելու;Ասում են` հավանական է, ղարաբաղցի նախագահն է տեղափոխվելու Ղարաբաղ;Այդ ժամանակ հնացած գրադիկներն ու ալազանչիկները կուղվեն հանքերին և հանքափորներին;Ասում են…
    Ասում եմ`ասեք ինչ ուզում եք,բայց ընտրախաղադաշտը դատարկեք, հո շիլկայի պարկուճը վերջը չէ հայոց արմենիկումի;

  2. Ոսկան Սարգսյան says:

    Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ հայտնեց, որ ինքը գ չկրակված փամփուշտը ինքը տվել է կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանին: Գյուղապետն ասաց, որ այդ զինատեսակի գնդակների բազմաթիվ բեկորներ է տեսել գյուղում:

  3. Ոսկան Սարգսյան says:

    Խոսքը վերաբերումէ ադրբեջանցիների կրակած, բայց չպայթած «Շիլկայի»»փամփուշտին

  4. Մովսեսի բնակիչ says:

    Ես ինքս բնակվում եմ Մովսեսում և անընդհատ ականատես եմ լինում ադրբեջանի կողմից կիրառվող ագրեսիային և մեր հայրենակիցներից ոմանց անտարբերությանը: Այն, ինչ ասել է մեր գյուղապետն իր խոսքում լիովին համապատասխանում է իրականությանը և դա ամենևին խուճապ առաջացնելու համար չի ասվել: Եթե ոմանք խուճապի են մատնվում անգամ այն մտքից, որ սահմանում կրակոցներ են, ապա ինչ ասեն այն փոքրիկները, որոնց հասակակիցները հանգիստ խաղում են իրենց բակերում, իսկ իրենք դասից վազելով տուն են հասնում, որ հանկարծ ճանապարհին թշնամու զոհը չդառնան….
    Հաշվի առնելով այն փաստը, որ հայրենիքի ամբողջականությունը սահմանից է կախված, գոնե մտքով սատարեք սահմանում ապրող և սահմանը պահող ձեր հայրենակիցներին, այլ ոչ թե անհավատություն ցուցաբերեք….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728