Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» քաղաքապետարանի թույլտվությանը չի սպասում

Փետրվար 22,2013 12:04

Այսօր «Հենարան» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ չնայած քաղաքապետարանի մերժմանը՝ իրենք շարունակելու են հանրահավաքներ անել Ազատության հրապարակում: Ճշտմանը, այսինքն, անկախ քաղաքապետարանի որոշումից դուք նորից կազմակերպելո՞ւ եք հանրահավաք, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ապրի արեւդ»:

Նրա բացատրելով՝ «Միջազգային օրենքները գերակայություն ունեն մեր օրենքների նկատմամբ, իսկ միջազգային կոնվենցիայով մենք խաղաղ հանրահավաքի իրավունք ունենք»: Մեր հարցին, այդ դեպքում, եթե հաշվի չի առնվում քաղաքապետարանի կարծիքը, ինչո՞ւ եք դիմում՝ նա պատասխանեց, որ դա արվում է կազմակերպչական հարցերը լուծելու համար:

Ըստ քաղաքապետարանի, ժամկետը խախտվել է դիմելու, քանի որ պետք է դիմեին ոչ ուշ քան 7 օր առաջ եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ: Այդ պատճառաբանությամբ էլ մերժվել էր «Ժառանգության» խնդրանքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728