Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Չի բացառվում, որ իշխանական ինչ-որ ձեռք է ուղղորդում այս ամենը»

Փետրվար 22,2013 11:29

Հատկապես վերջին շրջանում հանրային հայտնի դեմքերն ու գործարար էլիտայի ներկայացուցիչները փորձում են չորրորդ իշխանությանը դարձնել իրենց խոսափողը եւ ամեն քայլ անում են՝ կա՛մ ենթարկեցնելու, կա՛մ վերջնականապես լռեցնելու համար:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը եւ, առհասարակ, որքանո՞վ եք հավանական համարում տեղեկատվության ազատության դարում ազատ մամուլին լռեցնելու փորձերը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Այն, ինչ կատարվում է, ինձ համար անակնկալ չէ։ Սովորականի նման մի բան է դարձել, եւ այդ հայցերի մեջ ինչ-որ ալիքանման բան է նկատվում։ Մի ժամանակահատվածում բավականին թափով սկսեցին հայցերով դիմել դատարաններ, ավելի ուշ սկսեցին նահանջել։ Կան հայցվորներ, որոնք ուզում են փողով վնաս տալ, ու չի բացառվում, որ իշխանական ինչ-որ ձեռք է ուղղորդում այս ամենը։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ լրատվամիջոցներն էլ կողմնորոշվեն այս հարցում եւ որոշեն՝ ինչպես վարվել դրանց հետ։ Նկատել եմ, որ դատարանները սկսել են երբեմն ադեկվատ որոշումներ կայացնել եւ միանգամից չեն հարձակվում:  Սակայն պետք է ասեմ, որ ոչ մի լրատվամիջոց ոչ մի պահի երաշխավորված չէ, որ չի ընկնելու դատական քաշքշուկի մեջ։

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ ուզում կանգ առնել այս կամ այն գործչի գործունեության վրա։ Մեր կարծիքը միանշանակ է։ Անընդունելի եմ համարում ազատ մամուլին լռեցնելու յուրաքանչյուր փորձ։ Հակասահմանադրական ձեւով սահմանափակել լրագրողի կամ լրատվամիջոցի պրոֆեսիոնալ գործունեությունը՝ դատապարտելի է։ Չեմ ցանկանում մասնավոր դեպքերի մասին խոսել, բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ օրենքը պետք է լինի գերակա բոլորի համար։ Մեր երկրում պետք է արտոնյալ լինի ՀՀ քաղաքացին, քաղաքացուն տեսակավորելն աբսուրդ է։ Եթե դու պաշտոնյա ես, դա չի նշանակում, որ արտոնյալ ես։ Եթե դու այս ամենը չես ընդունում, ապա դա քո տեղը չէ։

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀՀ ԱԺ փոխխոսնակ

 

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728