«Մանչեսթեր Յունայթեդի» եւ ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հատուկ իր համար անհատական պատվերով արտադրված մոտոցիկլետը վաճառել է 43 հազար 250 ֆունտ ստերլինգով:
Մոտոցիկլետը, որն ունի սեւ ու կարմիր երանգ, վրան գրված է ֆուտբոլիստի անուն-ազգանունը, մարզաշապիկի համարը (10) եւ պատված է ադամանդե քարերով, մեկ օրինակով արտադրել էր դանիական Lauge Jensen ֆիրման 2012 թվականին՝ ի նշանավորումն «Մանչեթեր Սիթիի» դարպասը շրջադարձ հարվածով խփած գոլի, որը լավագույնն է ճանաչվել Անգլիայի պրեմյեր լիգայի ողջ պատմությունում: Ռունին ողջ գումարը տրամադրել է Դանիայի հիվանդ երեխաներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ