Թուրքիայում «Բեշիկտաշ»-«Գազիանտեսպոր» թիմերի հանդիպման երկրորդ խաղակեսում հյուրերի չերնոգորցի պաշտպան Իվան Կեցոեւիչն այնքան է շտապել դուրս գալ փոխարինման, որ մոռացել է հագնել վարտիքը եւ այդպես վազել խաղադաշտի եզր:
Խայտառակությունից փրկել է թիմակիցների ծիծաղը, որը նրան հարկադրել է մեկ անգամ էլ ուշադիր նայել ինքն իրեն: Վերջին պահին ֆուտբոլիստը վերադարձել է պահեստայինների նստարան, հագել վարտիքը եւ մտել փոխարինման:
Պաշտպանը խաղացել է հուսալի, ինչի շնորհիվ պարտվող իր թիմը կարողացել է խաղավերջին հավասարեցնել հաշիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ