Այսօր Ռոշֆորում ավարտվում է շախմատի ներկայացուցչական միջազգային փառատոնը:
Ամբողջ մրցաշարի ընթացքում մրցաշարային աղյուսակը գլխավորած հայաստանցի միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը նախավերջին տուրում ոչ-ոքի արեց եւ 6,0 միավորով առաջատարի դիրքը զիջեց նախորդ օրը իրեն հավասարված վրացի գրոսմայստեր Դավիթ Ժոժուային, որն իր հերթին կարեւոր մեկ միավոր վաստակեց: Իրենց անվան դիմաց 6,0-ական միավոր գրանցել են նաեւ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ ռումինացի Վլադ-Քրիստիեն Ժիանուն:
Այսօր եզրափակիչ տուրում որոշվելու են հաղթողն ու մրցանակակիրները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ