Անդրադառնալով Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ին ՝ «Էկկլեսիա» պարբերականի հրապարակման հեղինակը գրում է, որ Բենեդիկտ XVI-ը հիշեցնում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ին՝ նշելով, որ նա նաև Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի ընկերն էր:
«Ես ծանոթացել եմ Գարեգին Ա-ի հետ, երբ Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի քարտուղարի գլխավոր օգնականն էի, իսկ նա չորս համանախագահներից մեկն էր: Բենեդիկտ XVI-ի պես նա նույնպես սուր միտք ուներ և հիշարժան գրող էր ու այնպիսի հռետոր, որ կարող էր հավատ ներշնչել անգամ նրանց, որոնք շատ քիչ էին հակված նրան ընդունելուն: Նա մահացել է 1999թ.՝ բավական հոգնած և իր գործով չբավարարված, տխուր և ավելի անավարտ գործունեություն ունեցավ, քան Բենեդիկտ XVI-ը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ