Բուլղարիայի հրաժարական ներկայացրած վարչապետը մեղադրել է թուրք-բուլղարական կուսակցության նախկին առաջնորդին իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
Խորհրդարանի մեծամասնության կողմից իր հրաժարականը ընդունելուց անմիջապես հետո, խորհրդարանի ամբիոնից խոսելով, Բոյկո Բորիսովը, վկայակոչելով օտարերկրյա հետախուզության գործակալության փաստաթուղթ, ասել է, որ աջերի և ազատության համար շարժման նախկին առաջնորդ Ահմեդ Դողանը նրա մահն էր ուզում:
«Գործընկեր պետության հետախուզության գործակալությունը մեզ փաստաթղթեր է տրամադրել, որը հստակ ցույց է տալիս, որ իմ դեմ մահափորձ էր կազմակերպվում», – ասել է Բորիսովը կարճ և զգացական ճառում:
Կարդացեք նաև
Բորիսովը մեղադրել է Դողանին և խորհրդարանին կոչ արել, որպեսզի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեն և նշված փաստաթուղթը հրապարակային դարձնեն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ