Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը օրեր առաջ հանձնաժողովի շենքի առջեւ մի խումբ քաղաքացիների կողմից բերված ծաղկեպսակի մասին չի ցանկանում խոսել, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, իր բարոյական նկարագիրը թույլ չի տալիս: «Չեմ ցանկանա անդրադառնալ, որ որեւէ գնահատականի չարժանացնեմ: Ձեւը, եղանակը, մոտեցումները եւ այլնի վերաբերյալ ունեմ ե՛ւ իմ բարոյական նկարագիրը ե՛ւ իմ ընդհանուր պատկերացումները նման երեւույթների»,- ասաց պարոն Մուկուչյանը:
Ժողովրդավարության մահվան խորհուրդն ունեցող ծաղկեպսակի տեղադրման հեղինակներին նա հիշեցրեց, որ հանձնաժողովը քաղաքական գործառույթ չի իրականացնում. «Ես սոսկ կարող եմ փաստել մեկ հանգամանք, որ գտնվում ենք ոչ թե քաղաքական, այլ իրավական քննարկումների տիրույթում, որովհետեւ հանձնաժողովը պետական մարմին է, իրականացնում է իրավական գործառույթներ»:
Նա նաեւ կեղծված ընտրություններ համարող ակտիվիստներին հորդորեց ապացույցներ ներկայացնել համապատասխան մարմիններին. «Չգիտեմ՝ ինչ փաստերի հիման վրա են անում նման դատողություններ, որովհետեւ, եթե կան նման փաստեր, այդ փաստերը պետք է պատշաճ կարգով ներկայացվեն, որ հանձնաժողովներում դրանք դառնան քննության առարկա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մեծագոյն փաստը ընտրութեան մասնակցածներու թիւն է: Ուրիշ ոչ մէկ փաստի կարիք չկայ, ոչ մէկ փաստ ասկէ աւելի զօրաւոր չի կրնար ըլլալ: Չեմ խորհիր, որ որեւէ մարդ կայ, որ կը հաւատայ, որ Հայաստանի մէջ մէկեւկէս միլիոն մարդ մասնակցած է քուէարկութեան: Անկարելի է…
Իհարկե, պարոն Մուկուչյան,ձեր սուրբ գործը Ընտրությունները կեղծելն է ու հանցավոր ռեժիմի վերարտադրությունը:
Մուրճուչյան, ՈՒրճուչյան,Մուկուչյան…
քո բարոյական նկարագիրը արդեն հաստատ ունես:
“ունեմ ե՛ւ իմ բարոյական նկարագիրը”- երևի պիտի ասեիր “ունեմ իմ անբարոյականության նկարագիրը”: Մուկուչյան մի մոռացի, “ձայն բազմացը” լլկողը “ձայն աստծոնն” է լլկում: Իսկ դրանք ոչ միշտ, բայց երբեմն ժամկետից շուտ են հրավիրվում երկինք` պատասխան տալու:
Եթե շահագրգիռ մարդ ես արդարության համար,պարտադիր չէ,որ բողոք լինի:Նայի այն տեղամասերը,որտեղ մի թեկնածուն 92,85,80 տոկոսներ է խփել:Բացեք,պարզեք ճշմարտությունը:Դուք հավատում եք այդ թվերին?
Քանի՞ հոգի է զինվորներից դեմ քվեարկել Գերագույն հրամանատարին: