Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոն չի ուզել (Տեսանյութ)

Փետրվար 21,2013 23:00

 

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը եւս չի մանրամասնել` տեղյա՞կ է ինքը Սերժ Սարգսյանն-Րաֆֆի Հովհաննիսյան այսօրվա հանդիպման մանրամասներին: Հովիկ Աբրահամյանը հավանական չի համարել 2008թվականի հետընտրական դեպքերի կրկնությունը` համոզմունք հայտնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման ցանկություն չունի:

«Ընտրություններն անցել են շատ լավ, այս ընտրությունները խորհրդարանական ընտրություններից մեկ քայլ առաջ էին: Որեւէ կոնկրետ դժգոհություն չկա, որ որեւէ ընտրատարածքում, ընտրատեղամասում եղել են լցոնումներ, խախտումներ: Եղել են երեք տեղամասի վերաբերյալ դիմումներ, բոլոր տեղամասերը բացվել են եւ ընդամենը մի քանի քվեաթերթիկի տարբերություն է եղել: Եթե լինեին լուրջ խախտումներ, անպայման իրենց վստահված անձիք, հանձնաժողովի անդամները կբողոքարկեին, դա հաշվի կառնվեր ԿԸՀ-ի կողմից եւ վերհաշվարկ կլիներ»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Անրադառնալով խոսակցություններին, որ իշխանությունների կողմից տարբեր պաշտոններ են առաջարկվել Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ասել է, որ նման խոսակցություն անգամ չի եղել, ավելին` ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պաշտոն չի ուզել:

Լրագրողները նաեւ հետաքրքրվել են` տեղյա՞կ է ԱԺ նախագահը, թե ինչու  իր խնամի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, լինելով Հայաստանում, չի մասնակցել նախագահական ընտրություններին: Հովիկ Աբրահամյանն ասել է. «Ես, որեւէ մեկի կամքի վրա չեմ ցանկանում ճնշում գործադրել կամ մտածել, ինչու չի եկել կամ ինչու պետք է գար»:

Աժ նախագահը նաեւ ասել է, որ ՀՀԿ-ն լուրջ ռեֆորմներ է իրականացնելու` եւ կադրային, եւ բովանդակային փոփոխություններ են լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    ձեր իշխանությունը,՝ մկների ժողովն է, վախում եք, որ չեք մտնի մառանը, ու չեք կռծի չորթանը, թե
    չէ, ի՞նչ լուրջ ռեֆորմ կարող եք անել առանց խելքի, որը թալանի հետ ոչ մի կապ չունի:

  2. David says:

    Անգլիացի Ջ Դալթոնը քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածի գաղափարը երբ մտցրեց, այդ ժամանակ կար բաղադրության հաստատունության օրենքը,բայց չկար Սերժի նմանօրինակը;Մաքուր նյութը բաղկացած էր միատեսակ մոլեկուլներից;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728