Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերժեցին «Ժառանգության» շտաբի համակարգողին

Փետրվար 21,2013 21:14

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց տեղամասերում սկսված քվեաթերթիկների վերահաշվարկը դադարեցնելու պահանջով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի համակարգողի դիմումը:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ թիվ 2 եւ 3 ընտրատարածքի մի քանի տեղամասերում երեկ կազմակերպված վերահաշվարկին «Ժառանգության» ներկայացուցիչները մասնակցել են ու հերքեց «Ժառանգության» տարածած տեղեկատվությունը, որ վերահաշվարկ է անցկացվում առանց իրենց:

Պարոն Մուկուչյանը նաեւ բացատրեց, թե ինչու են մերժել այլ տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու «Ժառանգության» ներկայացուցիչների այլ դիմումները: Նրա խոսքերով, Ընտրական օրենսգրքի   համաձայն,  ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել քվեարկության միայն  հաջորդ օրը՝ ժամը 12-ից մինչեւ 18:00 , ինչը «Ժառանգության» ներկայացուցիչները չեն կատարել:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728