Լրահոս
Օրվա լրահոսը

Խռոված ՀՀԿ-ականներն էլ իրենց կուսակցության առաջնորդին պարտության մատնեցին

Փետրվար 21,2013 20:26

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը պարզաբանում է Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզում պարտություն կրելու պատճառները:

Այսօր Aravot.am-ը  ՀՀԿ Շիրակի մարզային  կառույցի ղեկավար  Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ո՞ րն էր իրենց  թեկնածուի Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում կրած  պարտության պատճառը. իշխանությունների` 5 տարի շարունակ մարզում վարած սոցիալ-տնտեսական ոչ ճիշտ քաղաքականությո՞ ւնը, որի պատճառով ազգաբնակչությունը հայտնվել է գործազրկության ու թշվառության մեջ, նորացված ՀՀԿ կառույցի դեռ ոչ այնքան  հզոր լինե՞լը, թե՞ քաղաքապետ  Սամվել Բալասանյանի կողմից  քաղաքապետարանից հեռացրած  ՀՀԿ-ական իշխանավորների սեփական կուսակցությունից խռովելը: «Գյումրու  արդյունքները էապես տարբերվում են մարզի գյուղական և մյուս բնակավայրերի  համընդհանուր արդյունքից, որտեղ մեր թեկնածուն ճնշող մեծամասնությամբ  քվեն ստացել և հաղթել է: Այլ է պատկերը Գյումրիում, որը բնականոն է երկու պարզ պատճառով. գյուղական բնակավայրերում ներդրումները և բացթողումները բնակչության կողմից արձագանքվում են  շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև ինչքան փոքր է բնակավայրը , այնքան ներդրման, սոցիալական վիճակի  բարելավման, առողջացման  գործընթացը արագ է ընթանում, և ժողովուրդը ըստ այդմ արձագանքում է այդ ամենին: Իսկ խոշոր բնակավայրերում բնականաբար ներդրումային ծրագրերի արձագանքը, բարեփոխումների, սոցիալական վիճակի շտկման  գործընթացը  տևական է:Եվ  բացի այդ, եթե նկատել եք,  գործող նախագահը , մեր կուսակցության առաջնորդը իրավիճակային լուծումներին դեմ է: Մեզ մոտ , հատկապես մարզկենտրոնում, բոլոր փոփոխություններն  ու  բարեփոխումները հեռանկարային, տևական և հիմնարար են իրենց տեսակով: Հնարավոր էր, որ արվեր այնպիսի առերևույթ, վիճակը արմատապես փոփոխող միջոցառումներ, որը կփոխեր նաև ժողովրդի տրամադրվածությունը դեպի իշխանությունները , բայց մեր իշխանությունները, ի դեմս մեր նախագահի, չգնացին սրան: Ընդհակառակը եթե դրված է  աշխատատեղերի  ստեղծման խնդիր,ուրեմն  հրապարակվում են այնպիսի խոշոր ձեռնարկներ` ինչպիսին տեխնոպարկի ստեղծումն է կամ  Գյումրին մշակութային մայրաքաղաք ճանաչելը, որը իր հետ բերում է բազմաթիվ  ու շատ ծավալուն գործառույթներ: Համոզմունք ունեմ, եթե ընտրությունները կայանային  առնվազն մեկ տարի հետո , և այս ծրագրերը  լիենին արդեն իսկ  ընթացքի մեջ, մենք կունենայինք ուրիշ պատկեր: Բայց չեմ մեղադրում նաև գյումրեցիներին, որոնք  երկար ժամանակ սպասել էին իրենց  նոր տանիքի, նոր կտուրի տրամադրմանը, որը Փառք Աստծո, եթե ոչ վերջնական, ապա հիմնականում լուծվել է , բայց կա նաև աշխատեղերի խնդիր: Եվ բացի այդ, ընդդիմադիր դաշտի խոսքն էլ  է մեծ բնակավայրում շատ ավելի հասանելի, մի պարզ պատճառով, որովհետև կա պատրաստի մեծ լսարան, որտեղ կարելի է   սին խոստումներով կամ  շատ բարձր ամպագոռգոռ թվերով, որ  կարող ենք ապահովել էսքան աշխատատեղ,լրացուցիչ  էսքան  աշխատավարձ   և այլն, հասնել  ինչ-որ հաջողության, ի տարբերություն գյուղական բանակավայրերի: Սրան զուգահեռ մեր քարոզչական խումբը ոչ մի անգամ հակաքարոզով  չզբաղվեց: Ոչ մի անգամ չհիմնավորեց, որ կարող էր  ցանկացած պահին անել, որ  հարգելի ժողովուրդ, Ձեզ  ներկայացված փաստարկները, որ  կարելի է այս անել, այն անել հաշված ամիսների կամ հաշված 1-2 տարվա ընթացքում, չարվեց և էդ պատրաստ լսարանը տրամադրվեց հակաքարոզին, որն ունեցավ իր բացասական արդյունքները մեր լսարանի վրա»:

Սամվել Բալասանյանից խռոված  ՀՀԿ-ականների պահվածքի, գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի, ինչպես նաև իր` որպես ՀՀԿ կառույցի լիդերի պաշտոնաթող լինել-չլինելու, ԲՀԿ-ականների  ու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մատուցած ծառայության ու  նախագահի պարտություն կրելու  մյուս պատճառների մասին ընթերցեք  վաղվա  տպագիր « Առավոտ»-ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Aida says:

    Մի հատ դրա ամպագոռգոռ խոսքերին նայեք: Բա հո հախ դնել չէր, որ լավ աներ, տնօրենների վզին դրել էր տոկոս բերելը, բայց ինքն այնքան չսիրված է, որ թեկուզ իր պատճառով մարդիկ չաշխատեցին ու էնպես որ, որ ոչ մի տեղամասում չկրեց հանրապետականը:Էդ սոցիալական վատ վիճակը միշտ էլ եղել է , in9 1 2008 -ին չկար, բայց Ս.Ս Շիրակում ու Գյումրիում հաղթեց :Էնպես որ արդարանալու համար ուրիշ բաներ մտածեք:

  2. Artavazd says:

    Ասում էին վատ է տարել պարտությունը Սահակը, ստացվում է լավ էլ լավ է, որ այսքան խոսում է, կարող է ինչպես միշտ ջրից չոր դուրս կգա, չեմ կարծում , որ այս անգամ այդպես ստացվի:Game off.

  3. Artur says:

    Դարդս լացեք, սարի սմբուլ
    Ալվան ալվան ծաղիկներ.
    Դարդս լացեք, բաղի բլբուլ,
    Ամպշող երկնուց զով-հովեր…

    ……Էսքան բան, ավելի լավ չենք կարող ասել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728